թափոններ
Անգլիայի և Ուելսի գրեթե 50 լողափերի համար նախազգուշացումներ են տրվել աղտոտվածության մասին, այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի և ծովի կեղտաջրերի արտահոսքի։ Ֆրանսիացի պատգամավորները մեղադրում են Մեծ Բրիտանիային բնապահպանական պարտավորությունները անտեսելու և ծովային կյանքն ու ձկնորսությունը վտանգի ենթարկելու մեջ։ Բրիտանական ընկերությունները հայտարարել են, որ ներդրումներ են կատարում խնդրի լուծման համար: Եվրամիությունից իր…
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։ «Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկությամբ է հանդես եկել: «Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է…
Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը: «Երրորդ ամիսն…
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տեսչական մարմինը հայտնում է՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ…
Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական ճգնաժամ է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ այժմ Լեհաստանի գլխավոր ջրուղի են լցվում վայրկյանում 3 հազար լիտր կենցաղային հոսքեր: Շրջակա միջավայրի պաշտպանության տեսչության հաշվարկների համաձայն՝ արդեն 50 հազար խորանարդ…
Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն…
Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կոշտ և առավել վտանգավոր թափոնները քաղաքային աղբամաններում չպետք է հայտնվեն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանգստյան օրերին շրջայց է կատարել վարչական շրջաններում և արձանագրել, որ քաղաքացիները կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններ են գցել կենցաղային տեխնիկա, անգամ՝ անվադողեր: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել բնակչությանն աղբամանները…
Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝ թափոնների կրճատմանը նպաստում, աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում, թափոնների տեսակավորման աստիճանական անցում, աղբատարների շարժի կարգավորում, հավելյալ կոնտեյներներ, շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում։…
Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը: «Սոս Զորագետ՝ Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը: Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ), հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ. Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, որ…