Թոնի Կրոս
Չեմպիոնների Լիգա․ Ռեալը հրապարկել է Շերիֆի հետ խաղի համար հայտացուցակը
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Ռեալ» Մադրիդը կմրցի «Շերիֆի» հետ։ Հանդիպումը նախատեսված է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ «Ռեալն» արդեն հրապարակել է թիմի հայտացուցակն այսօրվա խաղի համար։ Նշենք, որ հայտացուցակում է ընդգրկվե նաև Թոնի Կրոսը։
Եվրոպայի վերջին առաջնություններում Գերմանիան միշտ էլ եղել է ֆավորիտների շարքում․ Կրոս
Գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը արտահայտել է իր կարծիքը, թե ինչու գերմանացիները չեն կարողանում նվաճել Եվրոն 25 տարի շարունակ: Նա նշել է, որ առաջին պատճառն այն է, որ մրցաշարում այլ տաղանդավոր թիմեր էլ են եղել։ «Ինչո՞ւ 1996 թվականից ի վեր Գերմանիան ի վիճակի չէ հաղթել ԵՎՐՈ-ն: Եվրոպայի վերջին առաջնություններում Գերմանիան միշտ էլ եղել է ֆավորիտների շարքում:…
Եվս 4 հավաքական միացավ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին
Եվրո-2020-ի որակավորման փուլում կայացել են ևս 5 հանդիպումներ: C խմբում կայացել են Գերմանիա – Բելառուս, Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումները: Գերմանիան 4-0 հաշվով կատարյալ հաղթանակ է տարել՝ Թոնի Կրոսի դուբլի, Գինտերը և Գորեցկայի գոլերի շնորհիվ: Իսկ Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ առանց գոլերի: G խմբում տեղի են ունեցել Լեհաստան – Իսրայել և…
Կրոսը կարող է վերականգնվել մինչև առաջիկա Էլ Կլասիկոն
Մադրիդի «Ռեալի» Թոնի Կրոսը կարող է վերականգնվել վնասվածքից մինչև «Բարսելոնայի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպումը։ AS պարբերականի հաղորդմամբ՝ Կրոսն արդեն մարզվում է գնդակով, սկաայն անհատական ծրագրով։ Առաջիկա Էլ Կլասիկոն կկայան «Նոու Կամպ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ռեալը»։
Կազեմիրոն միայնակ ավելի լավ է պաշտպանվում, քան խաղադաշտում գտնվող չորս պաշտպանները միասին. Marca
ՉԼ-ի խմբային փուլի «ՊՍԺ»-ի հետ հանդիպումը ստիպեց Զինեդին Զիդանին «Լևանտեի» դեմ խաղում Կազեմիրոյին փոխարինել։ Երբ հաշիվը 3-1 էր բոլորը կարծում էին, որ խաղադաշտը լքելու է Խամեսը, սակայն նրա փոխարեն դա արեց Կազեմիրոն։ Իրականում Զիդանը մտածում էր ոչ միայն «ՊՍԺ»-ի դեմ խաղի,այլև ողջ մրցաշրջանի մասին։ Այժմ Կազեմիրոյի ներկայությունը խիստ անհրաժեշտ է «Արքայական» ակումբին, քանի որ Լուկա…
Կրոսի 100 տոկոսանոց ցուցանիշը Վալյադոլիդի հետ խաղում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում Մադրիդ «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Վալյադոլիդի» եհտ։ Ամբողջ հանդիպմանը մասնակցած Թոնի Կրոսը ֆանտաստիկ արդյունավետություն է ցույց տվել։ Նա 53 փոխանցում է կատարել, որոնք 100 տոկոսով ճշգրիտ են եղել։
Ռեալը Լա Լիգան մեկնարկում է հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Սելտաին»: Բենզեման հանդիպման 12-րդ րոպեին առաջ է մղել «Ռեալին»: 61-րդ րոպեին Կրոսը շքեղ հարվածով կրկնապատկեց հաշիվը: 80-րդ րոպեին Վասկեսը մադրիդցիների կազմում խփեց 3-րդ գոլը: Խաղավերջում Իկեր Լոսադան խփեց մեկ պատասխան գնդակ: Նշենք, որ հանդիպման 56-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Լուկա Մոդրիչը: https://www.youtube.com/watch?v=FzzExg-jtvI
Հրապարակվել է Կրոսի մասին ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Broadview Pictures կինոընկերությունը հրապարակել է Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի մասին կինոնկարի թրեյլերը: 29-ամյա ֆուտբոլիստի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 4-ին: «Կրոս» անվանումը ստացած ֆիլմը կպատմի ֆուտբոլիստի և՛ սպորտային, և՛ մարդկային որակների մասին: Հիշեցնենք, որ վերջերս Կրոսը մինչեւ 2023-ի հունիսի 30-ը երկարաձգել էր «Ռեալի» հետ գործող պայմանագիրը: Կիսապաշտպանը 2014-ի ամռանը Մյունխենի «Բավարիայից»…








