fbpx
Սպորտ

Եվս 4 հավաքական միացավ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին

Եվրո-2020-ի որակավորման փուլում կայացել են ևս 5 հանդիպումներ:

C խմբում կայացել են Գերմանիա – Բելառուս, Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումները: Գերմանիան 4-0 հաշվով կատարյալ հաղթանակ է տարել՝ Թոնի Կրոսի դուբլի, Գինտերը և Գորեցկայի գոլերի շնորհիվ: Իսկ Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ առանց գոլերի:

G խմբում տեղի են ունեցել Լեհաստան – Իսրայել և Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները: Լեհաստանը 2:1 հաշվով առավելության է հասել Իսրայելի ընտրանու հանդեպ, իսկ Ավստրիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Հս. Մակեդոնիայի դարպասը:

Կայացած հանդիպումների հաշվարկով Գերմանիայի (18 միավոր), Նիդերլանդների (16 միավոր), Լեհաստանի (22 միավոր) և Ավստրիայի (19 միավոր) հավաքականները դուրս են գալիս Եվրո-2020-ի եզրափակիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ