թույլտվություն
Հայաստանում կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են առցանց՝ 2025-ից
2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանում կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են բացառապես urban.e-gov.am հարթակի միջոցով։
Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ
Շրջիկ առևտրի նոր կանոնները Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: «Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել…
Վրաստանի դպրոցներում սկսվել են ստուգումները․ 81 դպրոց չի բավարարել պահանջները
Վրաստանում մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը, պետք է ավարտվեն դպրոցներում ստուգումները՝ կորոնավիրուսային համաճարակի սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: «Մինչ օրս ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որից թույլտվություն ենք տվել միայն 614 դպրոցի: 81 դպրոց…
Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատման շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել
Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ «Հարգելի գյումրեցիներ, Ձեր ահազանգերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել,…
Երևանում ապամոնտաժվում են առանց թույլտվության գովազդային նյութերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կենտրոն վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակվել, որոնց կից գրված է․ «Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցներում և շենքերի…
Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Սևանա լճի ափին կասեցվել է շինարարություն: «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։ Տեղեկացնում ենք, որ 2020…
Որոշ ապրանքներ արտահանելիս թույլտվություն այլևս անհրաժեշտ չէ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ մաքսային գործառնություններ կատարելու համար: Միաժամանակ կոմիտեից հայտնում են, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի…
Արցախում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ: Որոշումներից մեկի համաձայն` Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու…
Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի․ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որի վերանգրում է գրել է, որ շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի։ Այնուհետև շարունակել է․ «Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Թեև օրենսդրական փաթեթն ավելի լայն հարցերի շրջանակ է ներառում, սակայն, հաշվի առնելով, որ վերջին շրջանում այս ոլորտում ամենաշատ քննարկված թեման…
Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ…
Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ: Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն…
Ռուբեն Հայրապետյանը լքել է ՀՀ-ն
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը Facebook-ում գրել է. «Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,- գրել է նա։ Կարող եք կարդալ նաև, ավելի վաղ azat.tv-ում հրապարակված հոդվածը: https://www.facebook.com/amram.makinyan/posts/205697533839957
Նոր ՀԷԿ-երի ծրագրեր չեն կարող իրագործվել առանց ոլորտի կարգավորումների լրջագույն փոփոխությունների․ ՀԲՃ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր ՀԷԿ-երի կառուցելու թույլտվություններ ու ցանկություններ ունեցող տարբեր ընկերություններ, ինչը հանրային բնապահպանական օրակարգ է վերադարձրել այս խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախում ՀՀ քաղաքացիները նույնիսկ հացադուլի դիմեցին՝ ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման ու այդ խնդիրը կառավարական մակարդակով քննարկումների դաշտ բերելու նպատակով։ Այնտեղ դադարեցվեցին նոր…
ՀՔԾ-ն թույլ է տվել Արսեն Բաբայանի երեխաներին տեսակցել հոր հետ
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի…













