fbpx
Իրավական

Շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի․ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որի վերանգրում է գրել է, որ շինարարական թույլտվությունների կասեցման խնդիրը կլուծվի։

Այնուհետև շարունակել է․

«Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Թեև օրենսդրական փաթեթն ավելի լայն հարցերի շրջանակ է ներառում, սակայն, հաշվի առնելով, որ վերջին շրջանում այս ոլորտում ամենաշատ քննարկված թեման շինթույլտվությունների կասեցման հարցն է, դրան միայն կանդրադառնամ: ԱԺ կողմից օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կարձանագրենք, որ երկար տարիներ կառուցապատողների բարձրաձայնած խնդիրները լուծում ստացան:

Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր:

Ներկայում x շինարարության հետ կապված, եթե վիճարկման հայց է ներկայացվում դատարան՝ այդ թվում նաև այլ անձի կողմից, և այն վարույթ է ընդունվում, ապա այդ փաստով միանգամից կասեցվում է շինարարությունը: Դրա արդյունքում, ինչպես փաստում է այսօրվա վիճակագրությունը, կառուցապատման շուրջ 60 թույլտվություններ այժմ գտնվում են կասեցված վիճակում, ինչի արդյունքում շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ դադարեցված են:

Այս փոփոխությունների արդյունքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի դատական կամ վարչական կարգով վիճարկման դեպքում, շինարարության կատարումը չի կասեցվի:

Ավելին. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ։ Արդյունքում, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, նշված վարչական ակտերի՝ այդ թվում՝ շինարարության թույլտվությունների կասեցումը կհամարվեն վերացած և կասեցված գործունեությունը կվերսկսվի:

Ինչպես վարչապետը նշեց նիստի ժամանակ, այս նախագծի ընդունումը կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի»:

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3116071768444237?__xts__%5B0%5D=68.ARA30eJpT9UkXNPaSVGF495Njfnvg0KGMlOVeqR1dTAEgQfdjCG6GL19FkYL4UC8GlXjgaNNIVGY4N49YUAouqNMNF4nNHZMsrjdwi9HBuS9oSQYJ1QvaCtirtGTqSdbnMC0uK5d9tC2ZAuvh-LE4AAsHTKQmeMb3m68zfSankudXL8rfj8_a8_gc_eGuh2YuqrxGyrF_W0v_jvTDGS-XLLup1K6R_CmxX92GITo2Vq31BvrADFPKwOHsx6XLlCUZVcwfqWQRHJBEQ1OCfwBZqvGFkTN7T4mgQa3Tr1-UPgyhfUQSkLfI-aul6LyRylkneuBjY_N5vF2geplKtznffEm&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ