Հասարակություն
20:45 06/04/2020

Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ