թուրքական բանակ

  • Անօդաչուներից պաշտպանվելու համակարգեր է ստացել թուրքական բանակը

    Անօդաչուներից պաշտպանվելու համակարգեր է ստացել թուրքական բանակը

    Թուրքիայի բանակը ստացել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգեր։ Այս մասին հայտնել  է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ ստացել է «Շահին» փոքրաչափ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր»,- նշել է նա։ Ըստ նրա՝ հակադրոնը ստեղծվել է թուրքական «Ասելսան» ընկերության կողմից։ Այն մոնտաժվում է կցորդիչին եւ ունի մոդուլային կառույց։ «Շահինները» կարող…

  • Սիրիայում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 7 մարդ Է զոհվել

    Սիրիայում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 7 մարդ Է զոհվել

    SANA գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի Ռաս Էլ Այն քաղաքում առնվազն յոթ մարդ է զոհվել ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ «Հասեկե նահանգի Ռաս Էլ Այն քաղաքի հարավային մուտքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում ՝ երկու երեխա»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռաս Էլ Այն քաղաքը թուրքական բանակի կողմից վերահսկվում է։  

  • Հրադադարից հետո թուրքական բանակի ավելի քան 600 զինտեխնիկա է մուտք գործել Սիրիա

    Հրադադարից հետո թուրքական բանակի ավելի քան 600 զինտեխնիկա է մուտք գործել Սիրիա

    «Մարդու իրավունքների սիրիական դիտորդություն» կազմակերպության հաղորդմամբ՝ մարտի 6-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո թուրքական կողմն ավելի քան 600 զինտեխնիկա է ուղարկել Իդլիբի շրջան: Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 2-ից մինչև այժմ թուրքական բանակից շուրջ 4000 զինտեխնիկա և ավելի քան 9100 զինվոր է մուտք գործել Իդլիբ, որտեղ այժմ իրավիճակը համեմատ հանդարդ է: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանավորվածության համաձայն՝ թուրքական…

  • ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին․ Պեսկով

    ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին․ Պեսկով

    ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց՝ թողնելով սահմանին ու ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից։ Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․…

  • Թուրքական բանակը գրավել է Սուլուք բնակավայրը

    Թուրքական բանակը գրավել է Սուլուք բնակավայրը

    Թուրքական բանակը գրավել է Սիրիայի Ռաքքա շրջանի հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ Սուլուք բնակավայրը: Այս մասին հաղորդում է Ikhbariya հեռուստաալիքը Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ թուրքական բանակն ու Սիրիայում ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը իրենց հսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս Էլ Այն քաղաքը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…

  • Թուրքական բանակը «Մագիլ» օպերացիայի ընթացքում 28 քուրդ զինյալ է սպանել

    Թուրքական բանակը «Մագիլ» օպերացիայի ընթացքում 28 քուրդ զինյալ է սպանել

    Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողության շրջանակներում վնասազերծվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) 28 զինյալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը: Հաղորդագրության մեջ նշվում է. «Շարունակվող «Մագիլ» ռազմագործողության ընթացքում ևս մեկ ահաբեկիչ է վնասազերծվել: Ռազմական օպերացիայի մեկնարկից մինչև հիմա վնասազերծված ահաբեկիչների…