fbpx
Աշխարհ

Թուրքական բանակը գրավել է Սուլուք բնակավայրը

Թուրքական բանակը գրավել է Սիրիայի Ռաքքա շրջանի հյուսիս-արևելքում գտնվող սահմանամերձ Սուլուք բնակավայրը: Այս մասին հաղորդում է Ikhbariya հեռուստաալիքը

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ թուրքական բանակն ու Սիրիայում ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը իրենց հսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս Էլ Այն քաղաքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայի տարածքից թուրքական քաղաքների ուղղությամբ քուրդ խմբավորումների կողմից հրաձգության հետևանքով:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ