SANA գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի Ռաս Էլ Այն քաղաքում առնվազն յոթ մարդ է զոհվել ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։
«Հասեկե նահանգի Ռաս Էլ Այն քաղաքի հարավային մուտքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում ՝ երկու երեխա»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ռաս Էլ Այն քաղաքը թուրքական բանակի կողմից վերահսկվում է։
