ԺԴԿ

  • Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ ուժի ներկայացուցիչների մասսայական ձերբակալությունների շարք է սկսվել։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում ուժայինները ձերբակալել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 718 անդամի։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի անդամներ, որոնց տները խուզարկվել է։ Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ օպերացիայի միջոցով նրանք ցանկանում…

    Թուրքիայում երեկ 700-ից ավել ընդդիմադիր են ձերբակալել
  • Վանի անվտանգության վարչության աշխատակիցների միաժամանակյա գործողության ժամանակ ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարներին: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Այս մասին Ermeni Haber-ը։ Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը և Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան…

    Վանում ընդդիմադիր պաշտոնյաներ են ձերբակալվել
  • Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը: Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել…

    Էրդողանը ցեղասպանության գովքն է անում․ Փայլան
  • Թուրքիայի Վանի նահանգի Իփեքյոլու շրջանի ղեկավարներ, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Ազիմ Յաջանը և Շեհզադե Քուրթը ձերբակալվել են։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Վանի անվտանգության վարչության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 8-ին…

    Թուրքիայում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել
  • Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների համապատասխանության: «Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն…

    Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես ցեղասպանության փորձ
  • Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը շրջանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսուն: Քաղաքապետի հետ միասին ձերբակալվել են ևս 5 անձինք, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի (ավագանու-խմբ.) անդամներ են: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ…

    Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել
  • Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ: Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգներում և Ստամբուլում կազմակերպված ցույցերին միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ և վիրավորներ։ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության 3 աշխատակից է դանակահարվել և 16 ցուցարար ձերբակալվել։…

    Ստամբուլում և 3 նահանգներում բողոքի ցույցերը ճնշվել են
  • Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն մեկնաբանել է կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից…

    Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Փայլան
  • Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված…

    Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները հեռացվել են պաշտոնից
  • Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը և իր քուրդ կուսակից Էբրու Գյունայը օգոստոսի 11-ից 24-ը աշխատանքային այցով գտնվելու են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։ Ինչպես հաղորդում է «Արևելք» լրատվականը՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի և Ուրուգվայի քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Փայլանը և Գյունայը նաև հանդես են…

    Կարո Փայլանն այցելելու է Հարավային Ամերիկա
  • Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Սիիրթ քաղաքից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը Սթոքհոլմում մասնակցել է ասորիների ցեղասպանությանը նվիրված ժողովին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Մինչ ժողովին մասնակցելը, Բեշթաշը Շվեդիայում հանդիպել է ասորական համայնքի մի շարք կազմակերպությունների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության հարցին, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը երկրի ներսում։ «Գոյություն…

    Թուրքիան պետք է առերեսվի 1915 թվականի հետ․ քուրդ պատգամավոր
  • Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն խոսել Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումից։ Թվիթերյան իր միկրոբոլգում Կարո Փայլանը գրել է. «Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաև էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհաջորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։ Ինչի՞ համար է այս ամենը։…

    Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի. Փայլան
  • Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված իր թվիթերյան էջում գրառում է կատարել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը: «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է Կարո Փայլանը: Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Ստամբուլում մեկնարկել էին քաղաքապետի ընտրություններ  

    Պատրաստվելու ենք նոր ժողովրդավարության կառուցմանը. Կարո Փայլան
  • Քրդական աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Իմրալը բանտում մեկուսացման դեմ պահանջով Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի սկսած հացադուլը,  դեկտեմբերի 16-ից սկսած շարունակվում է 62 բանտերում իր` մեջ ընդգրկելով 317 բանտարկյալի. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը: Նշենք, որ Լեյլա Գյուվենի հացադուլը տևում է արդեն 107 օր և սկվել է անցյալ…

    Թուրքիայի 317 բանտարկյալ հացադուլի մեջ է
  • Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում գրառում է կատարել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Բացի գրառումից, ԺԴԿ-ի տեսաուղերձում նա հայերենով է դիմել ունկնդիրներին. «Համառորեն մեր մայրենին պիտի խոսինք: Պիտի խոսինք հայերեն, համշիներեն, քրդերեն, արաբերեն, լազերեն: Պիտի խոսինք, պիտի կարդանք, պիտի մտածենք մեր մայրենիով»: Իսկ…

    Կարո Փայլանը Մայրենի լեզվի օրվա առիթով գրառում է կատարել