Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ ուժի ներկայացուցիչների մասսայական ձերբակալությունների շարք է սկսվել։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա օպերացիայի ընթացքում ուժայինները ձերբակալել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 718 անդամի։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի անդամներ, որոնց տները խուզարկվել է։
Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ օպերացիայի միջոցով նրանք ցանկանում են գաղտնազերծել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները։