Ժիրայր Միրզոյան
Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:
Արտակ Բեգլարյանը հանդիպել է արդարադատության նախարարության պատասխանատուների հետ
Օգոստոսի 13-ին Արցախի Հանրապետության պետական նախարարությունը հայտնում է, որ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 13-ին հանդիպել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված uտորաբաժանումների ղեկավար կազմի, ինչպես նաև նախարարությանը կից գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ՝ ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, ինչպես նաև առաջիկայում հետագա աշխատանքներն ու արդյունավետության զարգացման հնարավորությունները քննարկելու…
Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։ 2020թ.սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ,տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն,Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։ ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց…
Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը
Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: «Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք…
Բեռնատարների վարորդները Արցախ մտնելիս կներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության թեստի պատասխանը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի Հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ,…
ԱՀ-ում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ: «Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ,…
Արցախը նոր պարետ ունի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսիտարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացման, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման…
Խորհրդակցություն Արցախում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից…
Մոտ ժամանակներս կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն: Նա, մասնավորապես, անդրադարձել…
Քաշաթաղում մեկնարկում են ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր
Արցախի Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին: Վերջինս նախագահին է ներկայացրել շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները: Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է շրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման…









