Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի Հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու ուղեկցողի համար մինչ այսօր բացառություն էր արվում թեստավորման պարտադիր պայմանը:
