Ժնեւ
Բայդեն-Պուտին հանդիպման ընթացքում Ժնևի երկինքը փակ է լինելու
Հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շվեցարական իշխանությունները որոշել են փակել Ժնևի երկնքի մի մասը։ Սահմանափակումների կգործեն հունիսի 15-ի առավոտվանից մինչև հունիսի 17-ը՝ ժամը 17:00-ն։
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Բայդենը
CNN-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնևում: Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ Ժնևը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկված հանդիպման համար, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունիսի 15-16-ը Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորության ավարտին»: ԱՄՆ նախագահը Եվրոպայում կլինի հունիսի կեսերին՝…
Ադրբեջանն ու Թուրքիան դատվելու են ռազմական հանցագործությունների համար․ Սերժ Թանկայն
Անվանի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում տեսանյութով կիսվել, որին կից գրառում է կատարել Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ։ Նա ասել է, որ չնայած Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ խաղաղ բնակչությանը չթիրախավորելու վերաբերյալ, Ադրբեջանը կրկին խախտել է սեփական արտգործնախարարի խոստումն ու պայմանավորվելուց մի քանի ժամ անց կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։…
Թշնամին կիրառել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ․ ՊԲ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում…
Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին․ կան վիրավորներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3375177632518373?__cft__%5B0%5D=AZW1vjLyWDIWSHHfYNWOdgqiO-dljEOJJI5vzvyiwLVGtmIPe82JmjCgIMCtSeeJsU3w7dWFVGqtYVkgWFqfuKltreG97o4g9S0uyiUrMQSlrQHyiFszKNbSph6bVxVXDBM&__tn__=%2CO%2CP-R
Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի,…
Ժնևում մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157196864182434
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը. Աննա Նաղդալյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու ԶՈւ կոնկրետ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե…
Հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Դավիթ Բաբայանը ընդգծել է՝ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի…
Հունաստանի արտգործնախարարը հոկտեմբերի 16-ին կժամանի Հայաստան
ՀՀ արտաքին գործեր նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով։ Հայ և հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով: Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում…
Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ
Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։
Ժնևում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները
Ժնևում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Հայտնի է, որ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»:
Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային…
Ժնևի քաղխորհրդի ընդունած բանաձևով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը
Ժնևի քաղաքայի խորհուրդը, որը բաղկացած է 80 հոգուց, հոկտեմբերի 7-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» անունով վերանգրված բանաձևը։ Ժնևի քաղխորհրդի մի շարք անդամներ Աննա Բարսեղյանի, Առնո Մորեյլոնի, Բրիջիթ Շթուդերի բանաձևը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին է։ Այն ընդունվել…














