ժպիտների քաղաք
Աննա Հակոբյանը դադարեցնում է Ժպիտների քաղաք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Այս մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/784957818963443
Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում…
Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ-ի հետ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն…
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը կազմակերպում է օնլայն դրամահավաք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։ «Նոր տիպի Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ…
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի…
Կայացել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական…
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք» հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։…
ՀՀ վարչապետի տիկինը մշակութային այց է կատարել ‹‹Իստանա›› և ‹‹Ազգային ժառանգության›› թանգարաններ
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է ‹‹Իստանա›› ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Այնուհետև Աննա Հակոբյանը Սինգապուրի ‹‹Ազգային ժառանգություն›› թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն…
Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել…
Կայացել է ժպիտների քաղաք հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամինախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամինախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար…
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի…
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայողներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության…
Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է…
ԱՄՆ-ում դրամահավաքի արդյունքում 600 հազար դոլար հատկացվեց «City of smiles» հիմնադրամին
Հիմնական դրամահավաքը, որն արվեց Նյու Յորքից ու Մեմֆիսից, կատարվեց հիմնականում գալա ընթրիքների ժամանակ: Հավաքվեց մոտ 600 հազար դոլար: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պիտի որ ստանանք, քանի որ ժամանակ է պահանջվում, որպեսզի գումարները հասնեն մեզ: Մեր այցի շատ կարևորագույն արդյունքներից մեկն էլ Մեմֆիսում մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի հետ համագործակցությունն է: Ստեղծվել է Գլոբալ ալյանս, և…
Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ…














