իիհ
Կայացել է հայ-իրանական գործարար համաժողով
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը,…
Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԻԻՀ
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Վրաստանի վարչապետ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը»,- ասված է հաղորդագրության…
Թեհրանում կայացել է հայ-իրանական համաժողով
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։ Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ…
Իրանական ապրանքների ցուցահանդես՝ Երևանում
Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական կայքում գրված է․ «ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ենթակայության ներքո գործող Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Համիդռեզա Ամոլիին և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանին։ Զրուցակիցները քննարկեցին 2021թ․ Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կազմակերպելու խնդիրները, ինչի մասին նախնական պայմանավորվածություններ էին ձեռք…
Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորել են առևտրատնտեսական համագործակցությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահին և ողջ ժողովրդին։ Երկու երկրների ղեկավարները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին…
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։ Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․ «Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ…
Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք Իրանի նախագահին Երևանում. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- նշեց վարչապետը: Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:
Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ
Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ: Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի…
Թեհրանում կայացել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած…
Դեսպանը Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ
Հունիսի 25-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ եղավ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերին:…
Դեսպան Թումանյանի հանդիպել է Իրանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ
Տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իսլամական խորհրդի մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի հանդիպումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի նշանակությունը տնտեսական կապերի խորացման առումով: ՀՀ դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր…














