իլհամ ալիև

  • Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

    Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

  • Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց հասցեագրեց Իլհամ Ալիևին

    Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց հասցեագրեց Իլհամ Ալիևին

    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և խաղաղության պայմանագրի հարցում զգալի առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանն այդ ամենից օգտվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կարևոր թեմաներից մեկը երկրների տարածքային ամբողջականության…

  • Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

    Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:  Այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից: «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում…

  • Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

    Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։ Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։ Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում…

  • Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը

    Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը

    Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական…

  • Արմեն Գրիգորյանը կհանդիպի Ալիևի օգնականին

    Արմեն Գրիգորյանը կհանդիպի Ալիևի օգնականին

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին ասաց Գրիգորյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։ ԱԽ քարտուղարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նա նշել է, որ եթե ստացվի ստանալ բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող է…

  • Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ալիևին

    Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ալիևին

    Ադրբեջանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է Օվերչուկին։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

  • Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը տեղի է ունենում Շուշիում

    Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը տեղի է ունենում Շուշիում

    Ադրբեջանի կառավարությունը Շուշիում անցկացնում է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այն գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հանդես է եկել բացման ելույթով, որի ժամանակ կրկին անուղղակի ձևով ասել է, թե իբր Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է։ Նրա խոսքով՝ իր գլխավոր խնդիրն է այժմ՝ հետկոնֆլիկտային շրջանը զարգացնել ի շահ Ադրբեջանի։

  • Համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին․ Ադրբեջանի ԱԳՆ

    Համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին․ Ադրբեջանի ԱԳՆ

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես անդրադարձավ գիշերը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հայտարարությունն ուշագրավ է 2 մասով։ Առաջինն այն է, որ ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են Բաքվի շահերին։ Հայտարարությունում ասվում է նաև, որ 2 երկրների ԱԳՆ-ներին հանձնարարվել է՝ սկսել…

  • Կայացել է եռակողմ հանդիպումը․ որոշվել է ստեղծել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կայացել է եռակողմ հանդիպումը․ որոշվել է ստեղծել սահմանների դելիմիտացիայի հանձնաժողով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է․ վարչապետի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է…

  • Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը

    Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը

    Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։ Նշենք, որ հանդիպման մասին հիշատակություն կար նաև՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ու Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ԵՄ-ի հայտարարության մեջ։ Գրիգորյանն…

  • Ալևի կլանը անկելու է, ադրբեջանական ահաբեկիչ ռեժիմը տապալվելու է․ Այվազյան

    Ալևի կլանը անկելու է, ադրբեջանական ահաբեկիչ ռեժիմը տապալվելու է․ Այվազյան

    Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախ մտնող գազատարի վնասման թեմային ու նաև արցախահայերի իրավունքների խախտումներին։ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանը հոգեբանական ճնշում է գործադրել Խրամորթի բնակիչների վրա․ եղել են կրակոցներ, կիրառվել է ականանետ, կա վիրավոր․ ՄԻՊ «Արցախ մտնող գազատարի պայթեցումը և վերականգնել թույլ չտալու…

  • Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ․ Ալիևը՝ Մակրոնին

    Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ․ Ալիևը՝ Մակրոնին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ուղերձում Ալիևը նշում է, որ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար…

  • Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գերակա խնդիր է․ Պուտին

    Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գերակա խնդիր է․ Պուտին

    Ինչպես արդեն հայտնի է դարձել, այսօր հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բանակցություններից հետո Պուտինը խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված խնդիրներից։ Մասնավորապես, նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը գերակա խնդիր է։ Նրա պդնմամբ՝ Ռուսաստանը շատ բան է արել և անելու է այդ խնդիրներին հասնելու…

  • Հարաբերությունների զարգացման նոր փուլ․ Պուտինը՝ Ադրբեջանի հետ ստորագրվող հռչակագրի մասին

    Հարաբերությունների զարգացման նոր փուլ․ Պուտինը՝ Ադրբեջանի հետ ստորագրվող հռչակագրի մասին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն։ Այս մասին Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահն ասել է, որ սա հարաբերությունների զարգացման նոր փուլ է։ Ալիևն իր հերթին նշել է, որ այդ հռչակագրի ստորագրումը դրական նշանակություն կունենա։ Նրա խոսքով՝ դրանում 40 կետ կա։