Իմ Քայլը
Տարածքային ամբողջականության առումով որևէ զիջման ճանապարհ չունենք․ Բաղդասարյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն այսօր Խորհրդարանում խոսեց սահմանային իրավիճակի մասին, նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը սադրիչ գործողություններով։ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանն ու ՀՀ իշխանությունները մտադիր են տարածաշրջանային անվտանգություն ու խաղաղություն ապահովող քայլերի դիմել։ Նա նշեց, որ տարածքային ամբողջականության առումով Հայաստանը որևէ զիջման ճանապարհ չունի։
Ազգային ժողովը հուլիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ
Հուլիսի 29-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Ազգային ժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում Հայտնի է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը «Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի…
ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը անհրաժեշտություն է. Ալեքսանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է, որ ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է և հուսով է, որ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։ «Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։ Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի…
Ամուսնացել է Հայկ Սարգսյանը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ պսակադրվել է։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից։ Նրա ընտրալը Օլյա Հայրապետյանն է, ով գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է։ Ըստ որոշ տեղեկությունների, Սարգսյանի հարսանիքին ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Թագուհի Թովմասյանը «իդիոտկայի» համար դատի է տվել Լենա Նազարյանին
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել` փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։ Հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։ Դատավարության օրը դեռ…
Մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք բերեցին արվեստի կառավարման նոր հմտություններ
Հունիսի 30-ին հաղորդագրություն է տարածել Իմ քայլը, նրանք հայտնում են, որ մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք են բերել արվեստի կառավարման նոր հմտություններ։ «ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագրի 1-ին փուլի արդյունքում շահառուները ձեռք բերեցին ռազմավարական կառավարման, ֆոնդահայթայթման, նորարարական և ինստիտուցիոնալ մարքեթինգի, միջազգային համագործակցության հմտություններ։ 2020 թ․ ապրիլին մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մշակույթի և…
ԵԽԽՎ-ում քննարկվել է 44-օրյա պատերազմից առաջացած հումանիտար հետևանքների հարցը․ Հայրապետյան
Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների քննարկման հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Իմ խոսքում, շեշտել եմ, որ կարևոր է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի կողմից քարոզվող ատելության խոսքին, մեջբերել եմ բառացի…
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի։ Նա ասաց, որ վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է խմբակցության հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին։ Նույն սկզբունքով՝ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է Սուրեն Օհանյանին։
Քոչարյանը, Սարգսյանը և Տեր Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան գրել է․ «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ…
Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Միքայել Զոլյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Նա այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի ընկերներ, hավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում…
Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում․ Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել Parliamentmonitoring.am-ին։ Հարցազրույցը՝ ստորև -Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է: -Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք…
Որքա՞ն պագևավճար է տրվել 2020-ին․ մանրամասնում է Թունյանը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ամբիոնից խոսեց 2020 թվականի ընթացքում պետական ծառայողներին տրված պարգևավճարների մասին։ Թունյանի խոսքով՝ 2020-ին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65,5 միլիարդ դրամ, որից պագևավճար է բաժանվել 22 միլիարդը, որը կազմում է 45 միլիոն դոլար, իսկ հարկերը հանած՝ մոտ 35 միլիոն դոլար։ Պատգամավորը շեշտեց, որ պարգևավճարները…
Քանի դեռ Ադրբեջանի ԶՈւ-ն հետ չի քաշվել, որևէ գործընթաց չի կարող սկսվել․ Մակունց
Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին։ Նա ընդգծեց, որ հակված է մեջբերելու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը և պաշտոնական տեսակետը, ոչ թե Ադրբեջանի նախագահի: «ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և…
Մակունցը խոսեց Այվազյանի հրաժարականի մասին
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադաձավ Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին։ Նա ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը Այվազյանին տեղեկացրել է իր առաջարկի բովանդակության մասին և դրա վերաբերյալ առնվազն առարկություն չի ստացել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Մակունցը նշեց, որ մնացած դրդապատճառներից տեղյակ չէ։ «Իմ քայլի» ղեկավարն ընդգծեց նաև, որ…
Մակունցն ասաց, որ ՀԱՊԿ-ի արձագանքը հապաղում է
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից խոսեց՝ ադրբեջանցիների կողմից գեղարքունիքում հայ զինծառոյղների շրջափակման ու գերեվարման մասին։ Նա ասաց, որ դա ոչ թե գերեվարում է, այլ առևանգում։ Մակունցն ընդգծեց, որ իրենց մեր գործընկերները պատշաճ գնահատական չեն հնչեցնում իրավիճակի վերաբերյալ ու իրերն իրենց անունով չեն կոչում։ Նա նշեց, որ կա ակնկալիք, որ…