Ինտեր Մայամի
Իգուաինը՝ Ինտեր Մայամիի ֆուտբոլիստ
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը տեղափոխվել է «Ինտեր» Մայամի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Հարձակվողի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Իգուաինի աշխատավարձը կմնա նույնը, ինչ «Յուվեում»՝ 7,5 միլիոն եվրո տարեկան։ Without further ado… Welcome to Inter Miami, Gonzalo Higuaín! pic.twitter.com/tZ8uPkbqeq — Inter Miami CF (@InterMiamiCF) September 18, 2020
Իգուայինը տեղափոխվեց Ինտեր Մայամի
Հարձակվող Գոնսալու Իգուայինը խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ և որպես ազատ գործակալ պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ: Հայտնի է, որ պայմանագիրը սահմանված է 2 տարով, իսկ ֆուտբոլիստը տարեկան կստանա 7.5 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Armsport-ից:
Մատյուիդին տեղափոխվում է Բեքհեմի ակումբ
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին «Յուվենտուսից» տեղափոխվում է MLS-ի «Ինտեր Մայամի»։ Հիշեցնենք, որ վերոնշյալ ակումբի սեփականատերերից մեկը հանդիսանում է անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը։ Վերջինս Մատյուիդի մասին ասել է, որ ֆրանսիացին հրաշալի ֆուտբոլիստի ու նա շատ ուրախ է ֆուտբոլիստի տեղափոխությամբ։ Մատյուիդին «Ինտեր Մայամիում» հանդես կգա 8 համարի ներքո։
Վիլիանը մերժել է Բեքհեմին
Անգլիական «Չելսիում» հանդես եկող Վիլիան մերժել է MLS-ի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբը շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ է առաջարկել 31-ամյա հարձակվողին, սակայն վերջինս հայտնել է, որ ցանկանում է մնալ անգլիական ակումբում ու մերժել է «Ինտեր Մայամիին»։ «Չելսին» էլ իր հերթին բրազիլացուն մեկ տարվա պայմանագիր է…
Մոդրիչը կարող է կրկնակի աշխատավարձ ստանալ, եթե տեղափոխվի Ինտեր Մայամի
MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը, որը պատկանում է Դևիդ Բեքհեմին և մի քանի այլ բաժնետերերի, ցանկանում է ձեռք բերել Լուկա Մոդրիչին։ Marca-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբը պատրաստ է կրկնապատկել Մոդրիչի աշխատավարձը։ Բայց նշվում է, որ խորվաթը ցանկանում է դեռևս մնալ «Ռեալում»։ Հիշեցնենք, որ նրա պայմանագիրը ուժի մեջ է ևս 18 ամիս։
Բեքհեմի ակումբը առաջարկ է ներկայացրել ՊՍԺ-ին Կավանիի համար
Հայտնի անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին ու մի շարք այլ ներդրողների պատկանող «Ինտեր Մայամի» ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին։ Բայց, MLS-ի թիմից բացի, Կավանիին մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է գնել նաև «Աթլետիկոն»։ AS-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբի առաջարկը բավականին լավն է։ Նշվում է նաև, որ Կավանին դեռևս պատրաստ չէ տեղափոխվել…
Կավանին մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը. L’Équipe
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Ուրուգվայցուն, որի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը, հավակնում են ձեռք բերել մի շարք եվրոպական թոփ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», «Նապոլին» և Միլանի «Ինտերը»: Կավանիի հետ պայմանագիր կնքելուն հույս…
Դևիդ Բեքեմը մտադիր է ֆուտբոլային գործակալ դառնալ. The Mirror
Իր ֆուտբոլային գործունեությունը մտադիր է ընդլայնել «Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը: Անգլիացին գրանցված է Footwork Management ընկերությունում ու ցանկանում է ֆուտբոլային գործակալ դառնալ: Այս մասին հաղորդում է Mirror-ը։ Footwork Management-ի գլխավոր թիրախը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 17-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդն է: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բեքհեմը մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բավարիա»-ի՝ Լերոյ Սանեի տրանսֆերի…
Սոլարին հավակնում է Ինտեր Մայամիի գլխավոր մարզչի պաշտոնին
«Ինտեր Մայամին», որը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին կարող է գլխավորել «Ռեալի» նախկին մարզիչ Սանտյագո Սոլարին։ Այս մասին հաղորդում է DirecTV Sports-ի լրագրող Կառլոս Սուարեսը։ «Արքայական» ակումբում է վերջին անգամ արգենտինացի մասնագետը պաշտոն զբաղեցրել, որտեղից նրան հեռացրել են մարտին։ Բեքհեմն ու Սոլարին միասին խաղացել են «Ռեալում»։ Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» մյուս մրցաշրջանից…
Մեսսիի ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ բանակցությունները չեն կայացել. Goal
ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ Դևիդ Բեքհեմի ակումբը` «Ինտեր Մայամին», չի բանակցել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսի հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Goal-ը: Որոշակի տեղեկությունների համաձայն՝ «Ինտեր Մայամի»-ի ներկայացուցիչները Լոնդոնում հանդիպել են Մեսսիի հոր հետ ու բանակցություններ վարել: «Ինտեր Մայամի»-ն ՄԼՍ-ում մեկնարկելու է 2020 թվականից: Դևիդ Բեքեմի ակումբ կարող են տեղափոխվել նաև Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ…
Բեքհեմը բանակցություններ կսկսի Մեսսիի գործակալների հետ. Mirror
«Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը հավանաբար պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին փոխանցում է Mirror-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ անգլիացի նախկին ֆուտբոլիստն արդեն կապ է հաստատել Մեսսիի գործակալների հետ, որ իմանա նրանց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Դեռևս լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում: ՄԼՍ-ն ներկայացնող ակումբը մտադիր է անմիջապես գրավել հանրության ուշադրությունը։…
Բեքհեմի թիմը նախկինի պես մտադիր է ձեռք բերել Սուարեսին
«Ինտեր Մայամին» նախկինի պես հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։ 32-ամյա ուրուգվայցին իր հերթին կողմ է կարիերան ավարտել Դևիդ Բեքհեմի ակումբում, որը 2020 թվականից կսկսի ելույթ ունենալ ամերիկյան MLS-ում: Ըստ կատալոնական «Բարսելոնայի» որոշ աղբյուրներ՝ Սուարեսը դիտարկում է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությունը արդեն հունվարին կամ հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: «Ինտեր Մայամին»…
Բեքհեմը ցանկանում է առաջարկ ներկայացնել Գատուզոյին
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, հնարավոր է, գլխավորի «Ինտեր Մայամին»: Այս մասին հայտնում է Goal-ը: Նշվում է, որ ամերիկյան ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմն անձամբ է ցանկանում հրավիրել իտալացի մասնագետին: Հավելենք, որ «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ում կսկսի հանդես գալ հաջորդ մրցաշրջանից:
Բեքհեմը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Խամեսին․ The Sun
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մտադիր է պայմանագիր առաջարկել ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Անգլիացին ցանկանում իր գնած «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբ հրավիրել մի շարք հայտնի խաղացողների։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ Բեքհեմի գնած ակումբը միայն 2020 թվականից հետո է սկսելու ելույթները։ Այսինքն՝ եթե Խամեսը նույնիսկ համաձայնվի, պետք է 2019/20 մրցաշրջանում…