Սպորտ

Դևիդ Բեքեմը մտադիր է ֆուտբոլային գործակալ դառնալ. The Mirror

Իր ֆուտբոլային գործունեությունը մտադիր է ընդլայնել «Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը:

Անգլիացին գրանցված է Footwork Management ընկերությունում ու ցանկանում է ֆուտբոլային գործակալ դառնալ: Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Footwork Management-ի գլխավոր թիրախը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 17-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդն է:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բեքհեմը մասնակցել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բավարիա»-ի՝ Լերոյ Սանեի տրանսֆերի շուրջ բանակցություններին, որոնք սակայն խափանվեցին գերմանացու վնասվածք ստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ աստղային ֆուտբոլիստը ցանկանում է ամերիկայն թիմ հրավիրել եվրոպական ֆուտբոլի մի շարք աստղերի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ