ինքնամեկուսացում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի։ Այս մասին Armenpress-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունվարի 26-ին ու քանի որ ՊՇՌ հետազոտությունից անցել է 7 օր, իսկ Փաշինյանն ամբողջությամբ պատվաստված է, նա դուրս է եկել ինքնամեկուսացումից։
Մակ գլխավոր քարտուղար Անոտնիո Գուտերեշը երեքշաբթի օրը շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ, որից հետո որոշել է ինքնամեկուսանալ ու չեղարկել դեմ առ դեմ ձևաչափով բոլոր հանդիպումները։ Այս մասին հայտնում է France24-ը։ Նշվում է, որ Գուտերեշը չունի քովիդի ախտանշաններ, իսկ առաջին թեստի պատասխանն էլ դրական է եղել, բայց որոշել է ռիսկի չգնալ ու սպասել վերստուգմանը,…
Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սրանով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։
Իսպանական «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ֆուտբոլիստներ Յանիկ Կարասկոն և Մարիո Հերմոսոն վարակվել են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Լա Լիգայի 20-րդ տուրից հետո մադրիդյան թիմը 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես երեկ հայտնի դարձավ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնի դառնալուց հետո Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են, հայտնում է Interfax-ը։ Նշվում է, որ մասնավորապես ինքնամեկուսացած են Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը ու Բելգիայի…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել և հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոններ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի…
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հայտնել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների վերաբերյալ տեղակատվություն: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Մոսկվա – Երևան – 27.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին) Մոսկվա – Երևան – 28.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և…
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակակիր լինելու կամ վարակակրի հետ շփվելու հետո նշանակված ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է 1000-ից 10 000 ֆունտ տուգանք։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Համաճարակի դեմ պայքարի նոր ծրագիրը թարմացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Faceboo-ի իր էջում հայտնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին: «Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից: Նույն ընկերությունը նույն օդանավակայանից եւս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին: «Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից…
ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը։ «ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու…
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից Երևան չարտերային չվերթ կկայանա։ Դեսպանատանը նշել են, որ չվերթի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝ 8 (800) 22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566 Viber/ WhatsApp, 8 (922) 22 56 566: https://www.facebook.com/armembrus/posts/1205894429795692
Ս․թ․ օգոստոսի 28-ին և 29-ին Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 266 քաղաքացի։ Չվերթները իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը: Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսությունը։ https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1513740052161040
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակի մարզում օգոստոսի 23-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, և նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից: Մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00,ժամանում 16:00): Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 18:30,ժամանում…
Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունը հայտնում է , որ օգոստոսի 21-ին ժամը՝ 13։00-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև…