իրավապահներ
ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
Հուլիսի 31-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Աբովյան փողոցի պուրակում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Զ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի…
Առուշ Առուշանյանի գործն ուղարկվել է դատարան
Դատախազությունը հաստատել ու մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործը: Համայնքի ղեկավարին մեղսագրվում է միանգամից 5 հոդված՝ 3 տարբեր դեպքով: Ըստ իրավապահների՝ Առուշանյանը Սյունիքի Վերիշեն համայնքում զբաղվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ՝ առանց համապատասխան թույլտվության, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 28 միլիոն դրամից ավելի: Երկրորդ դրվանգով էլ, ըստ քրգործի, Առուշանյանը ֆիզիկական բռնություն…
Զվարթնոց օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 11-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ…
Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Շայան Զ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 19-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցագործության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն…
Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Փարիզում մայիսմեկյան ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Երթի մասնակիցները սկսեցին քարեր ու հրավառ նյութեր նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։Վերջիններս էլ նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Հիշեցնենք, որ երթին մասնակցում են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները, որոնք բարձրաձայն…
Փարիզում մայիսմեկյան երթի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Փարիզում սկսվել է մայիսմեկյան ավանդական երթը։ Չնայած անձրևոտ եղանակին՝ ցուցարարները սկսել են հավաքվել առավոտյան Հանրապետության հրապարակի մոտ, երգեր երգել և պարզել պաստառներ: Երթին մասնակցել են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցներ, ովքեր բարձրաձայն վանկարկում էին «Մենք դեռ այստեղ ենք»: Երթի սկզբում ցուցարարները սկսել են…
Թումանյանում ֆուտբոլի դպրոցական առաջնության ժամանակ 2 անգամ օդ կրակողը հայտնաբերվել է
Ապրիլի 18-ին ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ ժամը 15-ի սահմաններում Թումանյան քաղաքի մարզադաշտում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ Թումանյան քաղաքի 33-ամյա մի բնակիչ վիճել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ։ Հայհոյել էր, հետո հեռացել և վերադարձել էր երկփողանի որսորդական հրացանով։ 33-ամյա տղամարդը 2 անգամ…
Ջաբրայիլում ադրբեջանական մեքենա է պայթել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանում ադրբեջանական մեքենա է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մեքենայում եղել է 3 անձ։ Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրանցից միայն մեկի մարմինը, իսկ մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ․-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախաություն: Սաեեդ…
Մինսկում 100 մարդ է ձերբակալվել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մինսկում ձերբակալել են մոտ 100 մարդու, որոնք մասնակցել են չարտոնված ակցիաներին: Այս մասին հայտնել է նախարարության ներքին գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը։ «Չարտոնված միջոցառումների մասնակիցները բազմիցս նախազգուշացվել են անօրինական գործողությունների անթույլատրելիության մասին, որից հետո առավել ակտիվ անձինք ձերբակալվել են ՝ շուրջ 100 քաղաքացի, որոնց նկատմամբ ստուգում է իրականացվում գործող օրենսդրության շրջանակներում»,-…
Մինսկում ձերբակալվել են բողոքի ակցիայի 300 մասնակիցներ
Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մինսկի ոստիկանությունը ավելի քան 300 մարդու է ձերբակալել չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Քաղաքացիները մեղադրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կարգը խախտելու մեջ։
Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ…
Մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը
ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն: Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքով՝ հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, որովհետև իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր…
Մինսկում ոստիկանները օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Բելառուսում ոստիկանները, օդ կրակելով, փորձել են կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր հանդիսացող «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ Մինչ այս հայտնել էինք, որ այսօր Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է շուրջ 150 հազարի։ Հաղորդվում է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։ Ամբոխը բացականչում է Լուկաշենկային պաշտոնաթող լինելու…














