լարվածություն
Հայաստանը հերքում է Ադրբեջանի կողմից սահմանին կրակելու պնդումը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե ապրիլի 8-ին հայկական ուժերը կրակ են բացել հարավարևելյան սահմանին գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանը նաև կրկնել է զինադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու իր կոչը։
Հայաստանը հետաքննում է ադրբեջանական կրակոցները Խնածախի ուղղությամբ
Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել 2025 թվականի մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ, որը ներառում է ատելությամբ դրդված սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներ։
Չինաստանը խստացնում է «օղակը» Թայվանի շուրջ. զգուշացում անկախության շարժման սրման դեպքում
Չինաստանի զինվորականները զգուշացրել են Թայվանին, որ կխստացնեն «օղակը» կղզու շուրջ, եթե Թայվանը շարունակի անկախության ձգտումները։ Իմացե՛ք ավելին լարվածության սրման և հնարավոր հետևանքների մասին։
Իրանի ղեկավար Խամենեին քննադատում է «Ճնշումը» Թրամփի սպառնալիքներից հետո
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին կտրուկ քննադատում է Թրամփի «բռնի» մարտավարությունը և բանակցելու կոչերը, պնդելով, որ ԱՄՆ-ի հետ խոսելն անիմաստ է։ Իմացե՛ք Իրան-ԱՄՆ լարվածության սրման մասին։
Լարվածությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու առաջընթացին. Պատել
ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը. «Կարծում ենք, որ այս տեսակի լարվածությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու առաջընթացը և կոչ ենք անում երկու երկրի ղեկավարներին մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնել սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը, ինչպես քննարկել էր…
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Սուրճի սեղան
Սուրճի սեղան Ցայտաղբյուրի մոտ զրույցը տեղափոխվեց մոտակա սրճարան՝ շարունակելու քննարկումը: Նա սկսեց բացատրել, թե ինչպես են Հայաստանում տարբեր բիզնեսներ աջակցում համակարգին՝ իրենց հաճախորդներից տեղեկատվություններ հավաքելով։ «Բազմաթիվ ձեռնարկությունների պարտադրում են հավաքել իրենց հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տվյալներ»,- ասաց նա: «Սա կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նրանց անուններից, հասցեներից մինչև անձնական ու գործնական կապերը: Այդ տեղեկատվությունը…
Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը մեծանում է. ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Կոսովո
Կոսովոյի հետ սահմանի լարվածության ֆոնին Սերբիայում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են մայրաքաղաք Բելգրադում՝ ի պաշտպանություն Կոսովոյում ապրող սերբերի, և փակել ճանապարհները: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Արևմտյան Բալկանների հարցերով իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Կոսովո՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում կրկին լարվել է դեկտեմբերի սկզբին, երբ Կոսովոյի ոստիկանությունը…
ԱՄՆ-ը աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս
Վաշինգտոնը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսն ընդգծել է զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում…
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ
Պետդեպարտամենտում հաջողեցրել են Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել Հունաստանի հասցեին Անկարայի՝ հունական կղզիները ռազմականացնելու մեղադրանքների մասին հարցին՝ վկայակոչելով ռուսական ագրեսիան։ Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը անհանգստանում է Հունաստանի սադրած լարվածությամբ կամ սրացմամբ, Փրայսը պատասխասնել է. «Մեր հիմնական ուղերձն այն է, որ այն դեպքում, երբ…
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը. Փրայս
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության աջակցությանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված…
Պուտինը ջանքեր է գործադրում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ․ Կրեմլ
Լուրջ աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Այդ հեռախոսազրույցի համատեքստում ինտենսիվ աշխատանքներ նե տարվում՝ իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահը շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է Պեսկովը
Շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել…
Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. ՊԲ
Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի ռեժիմը․ ԱՀ ՊԲ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊԲ-ն հերքել է «Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու…
Արցախի սահմաններում լարվածությունը պահպանվում է
Արցախի շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ կայուն լարվածությունը պահպանվում է: «Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»-ասված է հաղորդագրությունում:
Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջեւ երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում եւ թուլ չտալ հետագա Էսկալացիա: «Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը եւ ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել…