Լացիո
Լացիոն կանգրեցրեց Ատալանտայի հաղթական շարքը՝ վերջին րոպեին ապահովելով ոչ-ոքի
Լացիոն վերջ դրեց Ատալանտայի հաղթական շարքին՝ վերջին րոպեին խփելով գոլ Սերիա Ա-ի 18-րդ տուրի «Լացիո»-«Ատալանտա» հանդիպումը ավարտվեց դրամատիկ 1-1 հաշվով՝ դադարեցնելով «Ատալանտայի» 11 խաղերի հաղթական շարքը։ Հանդիպումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում, մեկնարկեց «Լացիոյի» կողմից՝ Ֆիսայո Դելե-Բաշիրուի գոլով 27-րդ րոպեին։ Սակայն «Ատալանտան» պատասխանեց 88-րդ րոպեին Մարկո Բրեշիանինիի խփած գնդակով՝ պահպանելով իրենց առաջատար…
Լյորիսը հրաժարվել է տեղափոխվել Լացիո
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի տեղափոխվի «Լացիո», քանի որ ցանկանում է լինել իր նոր թիմում առաջին համարը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 36-ամյա ֆրանսիացին դադարեցրել է բանակցությունները հռոմեական ակումբի հետ, որն արդեն պայմանավորվել էր «Տոտենհեմի» հետ։ Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահը պատրաստ չէ տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ խաղաժամանակի երաշխիքներ չեն լինի։ Լյորիսը «Տոտենհեմում» հանդես է գալիս…
Մխիթարյանը Լացիոյի նախագահի դիտակետում է
Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի…
Միլինկովիչ-Սավիչը՝ ՊՍԺ-ի ու Յուվեի դիտակետում
Իտալական «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին գրում է TuttoMercatoWeb-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ՊՍԺ-ն հնարավոր է ձեռք բերի Սավիչին ամռանը։ Նշվում է, որ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։ Միլինկովիչ-Սավիչն էլ առանձնապես դեմ չէ տեղափոխվել Փարիզ։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է…
Պաշտոնական․ Նանին վերադարձավ Ա Սերիա
Պորտուգալական ֆուտբոլի աստղերից Լուիշ Նանին վերադարձավ իտալական Ա Սերիա։ «Վենեցիայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է 35-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մասին։ Նշենք, որ նա ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել ակումբ։ Հավելենք նաև, որ ժամանակին Նանին հանդես է եկել «Լացիոյի» կազմում։
Չելսիի դարպասապահը կարող է տեղափոխվել Լացիո
Անգլիական «Չելսին» ցանկանում է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագային վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ նման որոշման պատճառը՝ Արիսաբալագայի լավ մարզավիճակը պահպանելն է։ Ըստ աղբյուրի՝ դարպասապահը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Լացիո»։
Ռեալը տարիներ անց նորից կփորձի ձեռք բերել Միլինկովիչ-Սավիչին
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է կրկին հայտնվել «Լացիոյի» կիսապաշտպան Միլինկովիչ-Սավիչը։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ առաջիկայում մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու հերթական փորձը կանի։ Նշենք, որ նման փորձ եղել էր 2018 թվականին, բայց «Ռեալը» մերժում էր ստացել։ Ըստ աղբյուրի՝ Միլինկովիչ-Սավիչը կարող է նկատելիորեն ուժեղացնել իսպանական ակումբի միջին գիծը։
Ռոմայի ֆուտբոլիստը ժեստերով հայհոյել է Լացիոյի երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս կայացավ հռոմեական դերբին․ մրցեցին «Լացիոն» և «Ռոման»։ Հանդիպման 77-րդ րոպեին «Ռոմայի» խաղացող Նիկոլո Ջանյոլոն փոխարինվել է ու հանդերձարանի ճանապարհին մրցակից թիմի երկրպագուները նրա հանդեպ տարբեր հայհոյանքներ են հնչեցրել։ Սրան ի պատասխան էլ Ձանյոլոն անպարկեշտ ժեստ է ցուցադրել՝ դրանով պատասխան հայհոյանք հասցնելով երկրպագուներին։ https://twitter.com/ronaldmorgan_/status/1442213963836497925?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1442213963836497925%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport.news.am%2Farm%2Fnews%2F125675%2Fromayi-futbolistn-anparkesht-zhest-e-cucadrel-lacioyi-fanatnerin.html Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվեց հօգուտ «Լացիոյի»՝ 3-2 հաշվով։
Մոուրինյոն թիմի պարտությունից հետո վիճել է լրագրողների հետ ու լքել ասուլիսը
Երեկ Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում կայացավ հռոմեական դերբին, որտեղ 2-3 հաշվով «Ռոման» զիջեց «Լացիոյին»։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացել է ասուլիսի սրահից։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել լրագրողների հետ վիճաբանությունից հետո։ Սակայն, աղբյուրը չի մանրամասնում, թե ինչից…
Ծանր հանդիպում էր․ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուդինեզեի» հետ կայացած հանդիպումը, որում հռոմեացիները հաղթեցին 1-0 հաշվով։ Մխիթարյանը Facebook-ում գրել է, որ ծանր հանդիպում էր, բայց կարևորն այն է, որ հաղթել են։ Նա նշել է, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնցած է «Լացիոյի» դեմ հռոմեական դերբիի վրա։
Մաուրիցիո Սարին գլխավորեց Լացիոն
«Լացիոն» պաշտոնական կայքը հայտնել է Մաուրիցիո Սարիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Սարին մեկ մրցաշրջանի համար ստանալու է 3 մլն եվրո՝ գումարած ևս կես միլիոն, եթե ակումբը հայտնվի Չեմպիոնների լիգայում։ 𝙐𝙁𝙁𝙄𝘾𝙄𝘼𝙇𝙀 🤝Maurizio Sarri è il nuovo allenatore de #LaPrimaSquadraDellaCapitale ⚪️🔵 ➡️ https://t.co/rfiKjcRd4S pic.twitter.com/c13ZOstWmB — S.S.Lazio (@OfficialSSLazio) June 9, 2021
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…
Մխիթարյանը բացեց Ռոմա-Լացիո խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում։ Առաջին կեսի վերջնամասում Մխիթարյանը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Մխիթարյանը խփել է իր 12-րդ գնդակն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։ https://www.youtube.com/watch?v=FHeg_0p75Ug&ab_channel=Ba%C5%95caLover
Լացիոյի 19-ամյա կիսապաշտպանը մահացել է
Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է «Լացիոյի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Դանիել Գերինին։ Նշվում է, որ մեքենան, որով երթևեկել է Գերինին, եղել է իրեն հասակակից ևս երկու հոգի։ Երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։ «Smart» մակնիշի ավտոմեքենան, որով ընթանալիս է եղել ֆուտբոլիստը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել է «Mercedes»-ին, որի ղեկին 68-ամյա տղամարդ է եղել։…