fbpx
Սպորտ

Մոուրինյոն թիմի պարտությունից հետո վիճել է լրագրողների հետ ու լքել ասուլիսը

Երեկ Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում կայացավ հռոմեական դերբին, որտեղ 2-3 հաշվով «Ռոման» զիջեց «Լացիոյին»։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացել է ասուլիսի սրահից։

Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել լրագրողների հետ վիճաբանությունից հետո։ Սակայն, աղբյուրը չի մանրամասնում, թե ինչից է ծագել վեճը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ