լա լիգա
Լա Լիգա․ Ռեալ – Սևիլյա, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հունվարի 18-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է «Ռեալ» Մադրիդ – «Սևիլյա» մրցավեճը։ Հանդիպումը կայանալու է «Սնտյագո Բերնաբեու» մարզադաշտում։ Այն կսպասարկի Խուան Մարտինես Մունուեյրան։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Ռեալ» 📋✅ ¡Nuestro XI inicial 🆚 @SevillaFC! #RMLiga | #HalaMadrid pic.twitter.com/vQAHlXlzqs — Real Madrid C.F. (@realmadrid) January 18,…
Ռեալի դարպասապահը անհաջող մեկնարկեց Օվիեդոյում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մադրիդի «Ռեալից» «Օվիեդո» տեղափոխված Անդրեյ Լունինի մեկնարկային խաղը նոր ակումբում կարելի է անվանել չստացված։ «Ալմերիայի» դեմ խաղում Լունինը կոպիտ սխալ թույլ տվեց, որից հետո մրցակիցը գոլ գրանցեց։ «Օվիեդոն» այդ խաղում պարտվեց 0-2 հաշվով։ https://twitter.com/khalkrueger/status/1217930603573710848
Միլանի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում
Իտալական «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Սուսոյի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը: 26-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Լա Լիգա, տեղեկացնում է։ Նրա գործակալի՝ Մինո Ռայոլայի և իսպանական ակումբների միջև բանակցությունները արդեն սկսվել են։ Նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Բարսայի դարպասն առաջին անգամ գրավել է չինացի ֆուտբոլիստ
Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց հետնապահ «Էսպանյոլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով ու «Բարսան» միավորներ կորցրեց առաջին տեղի համար պայքարում։ Ուշագրավն այն է, որ «Էսպանյոլին» պարտությունից փրկեց թիմի չինացի հարձակվող Վու Լեյը, ով դարձավ «Բարսայի» դարպասը գրաված պատմության մեջ առաջին չինացին։ Հաղորդում է OptaJose-ը։ «Բարսելոնան» այս ոչ-ոքիից հետո ունի վաստակած 40 միավոր և…
Հնարավորության դեպքում կտեղափոխվեմ Ռեալ․ Բարսայի նախկին ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն, ով այժմ հանդես է գալիս «Վուլվեհեմփթոնում», ցանկություն է հայտնել տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։ «Ես խնդիրներ ունեի «Բարսելոնայում» և ինքս եմ որոշել հեռանալ այդ թիմից: Եթե ապագայում հնարավորություն լինի, ապա անպայման կտեղափոխվեմ «Ռեալ», – Տրաորեի խոսքերը մեջբերում է La Sexta-ն: Տրաորեն «Բարսայի» առաջին թիմում խաղացել է 2013-ից 2015 թվականներին։
Մեսսին, Սուարեսը և Գրիզմանը՝ 30 գոլի հեղինակ Լա Լիգայում
Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ալավես»-ի հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը դարձել են մեկական գոլի հեղինակ։ Խաղն ավարտվել է 4:1 հաշվով։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրում այս երեք ֆուտբոլիստները միասին 30 գոլ են խփել. մասնավորապես Մեսսին՝ 13, Սուարեսը՝ 10, Գրիզմանը՝ 7: Նրանցից շատ՝ ակումբների շրջանում, գոլ են խփել «Ռեալը»…
Լա Լիգա․ Բարսան տանը խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին
Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»։ Կատալոնցիներին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել։ Առաջին կեսում Անտուան Գրիզմանի ու Արտուրո Վիդալի գոլերի շնորհիվ «Բարսան» արդեն ստացավ լուրջ առավելություն։ 56-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Ալավեսին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Մեսսին 13 րոպե անց, իսկ Սուարեսը 19 րոպե անց գոլերով աչքի ընկան ու ապահովեցին…
Լա Լիգա․ 18-րդ տուրի հանդիպումները
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ու վաղը՝ դեկտեմբերի 22-ին կկայանան Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի մնացած 9 հանդիպումները։ Հիշեցնենք, որ երեկ «Էյբարը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Դեկտեմբերի 21 «Մալյորկա»-«Սևիլյա», 16:00 «Բարսելոնա»-«Ալավես», 19:00 «Վիլյառեալ»-«Խետաֆե», 21:30 «Վալյադոլիդ»-«Վալենսիա», 23:55 Դեկտեմբերի 22 «Լեգանես»-«Էսպանյոլ», 15:00 «Օսասունա»-«Ռեալ Սոսիեդադ», 17:00 «Բետիս»-«Ատլետիկո» Մադրիդ, 19:00 «Լեվանտե»-«Սելտա», 21:30 «Ռեալ» Մադրիդ-«Ատլետիկ» Բիլբաո, 23:55
Բարսելոնա – Ռեալ Մադրիդ․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում կմեկնարկի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ» Մադրիդ մրցապայքարը։ Հանդիպումը Կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Բարսելոնա» ⚠️ There has been a change to the starting 11 for #ElClásico. pic.twitter.com/AdpM0aKTtx — FC Barcelona (@FCBarcelona) December 18, 2019 «Ռեալ» Մադրիդ 📋✅…
Ռեալը ժամանել է Բարսելոնա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ռեալ» Մադրիդի Twitter-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ակումբն արդեն ժամանել է Բարսելոնա։ Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կմեկնարկի Լա Լիգայի 10-րդ տուրից հետաձգված Էլ-կլասիկոն։ 🛬 ¡Ya estamos en Barcelona! 🙌#ElClasico | #HalaMadrid pic.twitter.com/KDN7jrOrj3 — Real Madrid C.F. (@realmadrid) December 18, 2019 🏨 En el hotel de concentración…#ElClasico | #HalaMadrid pic.twitter.com/JrO1DCMQA8 — Real Madrid…
Կարծում եմ, որ ավելիին էինք արժանի․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Վալենսիայի» հետ հանդիպումը, որի ժամանակ մադրիդցիները միայն միցավարի ավելացրած վերջին րոպեին կարողացան մեկ միավոր փրկել։ «Կարծում եմ՝ մեկ միավորը մեծ պարգևատրում չէ մեզ համար։ Մենք պահեր ունեինք ու առաջին խաղակեսում լավ տեսք։ Մենք մինչև վերջ հավատում էինք ու, ի վերջո, գեղեցիկ գոլ խփեցինք։ Հնարավոր չէ նույնկերպ ուժեղ…
Վալվերդեի էմոցիոնալ արձագանքը Բենզեմայի գոլին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։ «Ռեալը» կարողացել է խուսափել պարտությունից հանդիպման ավելացված րոպեներին, երբ գնդակը հայտնվել է Կարիմ Բենզեմայի մոտ, որը դիպուկ հարվածով այն ուղարկել է մրցակցի դարպասը։ «Ռեալ»-ի երիտասարդ աստղ Ֆեդերիկո Վալվերդեն չափազանց էմոցիոնալ է արձանքել վերջին րոպեներին գրանցված գոլին։
Լա Լիգա. Ռեալը վերջին վայրկյաններին փրկեց խաղը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» սեփական հարկի տալ ընդունեց «Ռեալին»։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 2-րդ կեսի վերջնամասում։ 78-րդ րոպեիին հաջողության հասավ Կարլոս Սոլերը։ Մադրիդցիները կարողացան հավասարեցնել հաշիվը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։ Անկյունային հարվածի իրացումից հետո գլխով հարված կատարեց Տիբո Կուրտուան, բայց «Վալենսիայի» դարպասապահը հետ մղեց, սակայն, ի վերջո, գնդակը հայտնվեց Կարիմ Բենզեմայի մոտ,…
Ռեալի հայտացուցակը` Վալենսիայի հետ հանդիպման համար
Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» կհյուրընկալվի «Վալենսիային»։ Այս խաղի համար մադրիդյան ակումբի հայտացուցակը ներկայացնում ենք ստորև․ Նշենք նաև, որ հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին։














