Լեհաստան
XPENG-ը Լեհաստանում սկսում է էլեկտրական ավտոմեքենաների հեղափոխություն
Չինական խելացի էլեկտրական ավտոմեքենաների առաջատար XPENG-ը 2025 թվականի ապրիլի 7-ին պաշտոնապես մեկնարկել է Լեհաստանում՝ ներկայացնելով երեք մոդել՝ G9 SUV, G6 coupe SUV և P7 sedan, որոնք բոլորն էլ պարծենում են Euro NCAP-ի 5-աստղանի անվտանգության վարկանիշով։
Ռուսական հրթիռային հարձակումը վիրավորել է Կիևի բնակիչներին, Ուկրաինայում հնչել է օդային տագնապ
Կիրակի առավոտյան ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա առնվազն երեք մարդու վիրավորել է և օդային տագնապի ազդանշան է հնչեցրել ողջ Ուկրաինայում, ինչը դրդել է Լեհաստանին օդ բարձրացնել իր ինքնաթիռները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին հորդորել է ապաստան գտնել։
Եվրոպացի առաջնորդները համախմբվում են Զելենսկու շուրջ Թրամփի հետ լարված հանդիպումից հետո
Եվրոպացի առաջնորդները համերաշխություն են հայտնում Զելենսկիին Թրամփի հետ Սպիտակ տանը լարված հանդիպումից հետո:
Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ Հայաստանում
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան, կարեկցանք և համերաշխություն է ցուցաբերել՝ հանդիպելով Արցախից բռնի տեղահանված մարդկանց հետ։ Այս այցը կարևորեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին և նրա պատրաստակամությունը նպաստելու տեղահանվածների խնդիրների լուծմանը։ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան այցելեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպեց կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի…
Լեհաստանի նախագահի այցը բորբոքեց ադրբեջանական արձագանքը
Ադրբեջանի արտգործնախարարության բուռն արձագանքը Լեհաստանի նախագահի այցին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ԵՄ դիտորդական առաքելության դիտակետ, կրկին ցույց է տալիս Բաքվի նյարդային վերաբերմունքը միջազգային նախաձեռնությունների նկատմամբ։ Երբ դիտորդական առաքելությունը, որն ուղղված է կայունության ապահովմանը, ներկայացվում է որպես «հեռադիտակային շոու», հարց է առաջանում՝ արդյոք սա պարզապես դիվանագիտական լեզու է, թե խորապես արմատացած վախ՝ տարածաշրջանային իրավիճակի նկատմամբ…
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ ԴԱ-ի լեհ ներկայացուցիչներին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր Հայաստան այցի շրջանակում կանգ առավ Երասխում՝ Եվրամիության դիտորդական առաքելության լեհական անձնակազմի հետ հանդիպելու։ Այս այցը պարզապես արարողակարգ չէր․ այն հստակ ուղերձ էր՝ Լեհաստանը կանգնած է Հայաստանի և տարածաշրջանի կայունության կողքին։ Դուդան շեշտեց, որ առաքելությունը, որը ղեկավարում է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալն ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին է, ունի հատուկ առաքելություն՝ դիտարկել…
Երկամարտի 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Հայաստանի երիտասարդ ծանրորդները գերազանց հանդես եկան Լեհաստանում՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ հաղթանակներ գրանցելով երկամարտում: Աշոտ Մովսիսյանը արծաթ նվաճեց 359 կգ-ով, իսկ Մերի Թումասյանը նույն արդյունքը գրանցեց 220 կգ-ով: Պետրոս Պետրոսյանը՝ 384 կգ-ով, ճանաչվեց հաղթող, իսկ Յաշա Մինասյանը 354 կգ-ով գրավեց յոթերորդ տեղը: Հայկական թիմը առաջնության ընթացքում գրանցեց 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Լեհաստանում ջրհեղեղներ են
Լեհաստանի հարավարևմտյան Կլոձկո շրջանում մեկ մարդ է խեղդվել և 1600-ը տարհանվել են, քանի որ գետերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային բարձրության մակարդակի՝ օրեր շարունակվող հորդառատ անձրևներից հետո մի քանի մունիցիպալիտետներում ջրհեղեղներ առաջացնելով, հայտնում է Reuters-ը։ «Իրավիճակը շատ դրամատիկ է, առավելապես Կլոձկո շրջանում», – կիրակի օրը լրագրողներին է հայտնել վարչապետ Դոնալդ Տուսկը Կլոձկո քաղաքի ճգնաժամային կառավարման…
Լեհաստանն 96 Apache ուղղաթիռ է որոշել գնել ԱՄՆ-ից
Լեհաստանը 96 հատ AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ գնելու պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ ուղղաթիռները նոր մարտական հնարավորություններ կապահովեն թիրախները խոցելու և հետախուզություն իրականացնելու հարցում։ Համաձայնագիրը նախատեսում է նաև լոգիստիկ փաթեթ։ Այսինքն՝ ուղղաթիռները սպասարկելու սարքավորումներ, տեխնիկական սպասարկում, ուսումնական նյութեր։
Լեհաստանն ու բալթյան երկրները համատեղ պաշտպանական գիծ կստեղծեն
Լեհաստանն ու բալթյան պետությունները Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միասնական պաշտպանական գիծ կստեղծեն։ Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ 12 եվրոպական պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։ Նրա խոսքով՝ բալթյան պետությունների կողմից Ռուսաստանի սահմանին կառուցվող ամրությունները պետք է միանան Լեհաստանի կողմից ստեղծվող «Արևելյան վահան» ֆորտիֆիկացիոն համակարգին։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ…
Թուրքիայի զինված ուժերը Լեհաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությանը
Մարտի 4-5-ը ՆԱՏՕ-ն «Անսասան պաշտպան 24» զորավարժությունների շրջանակներում Լեհաստանում անցկացրել է «Վիշապ 24» զորավարժությունը։ Վերոնշյալը համարվում է ՆԱՏՕ-ի վերջին տարիներին իրականացրած ամենամեծ զորավարժությունը, որին մասնակցել է 90 հազար զինծառայող, այդ թվում՝ նաև Շվեդիայից։ Նշվում է, որ զորավարժությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ֆրանիսայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի և Անգլիայի զորքերը, և դրա նպատակն է…
Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
Լեհաստանում կիրակի մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ՝ Dragon-24, հայտնում է լեհական բանակի գլխավոր շտաբը։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 20 հազար զինվորական և 3,5 հազար միավոր զինտեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի զինված ուժերի մոտ 15 հազար զինվոր։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունները կփորձարկեն «փոխգործունակությունը և մարտական առաջադրանքների կատարումը ցամաքում, օդում և…
Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա
Ուկրաինան գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի, ինչպես և լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: «Լեհաստանը տրամադրել է սեփական զենքը, որն օգնել է ուկրաինական բանակին դադարեցնել ռուսների գրոհը։ Ավելի քան 300 տանկ, հաուբից, զրահափոխադրիչ և վերջապես՝ մեր ինքնաթիռները: Երբ դա ամենից շատ անհրաժեշտ էր, երբ ոչ բոլորն էին ցանկանում նման աջակցություն ցուցաբերել»,-…
Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի 60 տանկ
Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի 60 տանկ, որոնցում ներառված են ոչ միայն 14 գերմանական Leopard, այլեւ 30 PT-91 տանկ, ինչպես նաեւ այլ արդիականացված մեքենաներ։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, հայտնում է Rzeczpospolita-ն։ «Եթե մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան պարտվի, մենք պետք է շատ բաց և համառ լինենք մեր աջակցության հարցում», – ընդգծել է քաղաքական…













