Լինդսի Գրեմ
Իսրայելում մտադիր են 1 միլիարդի ռազմական օգնության համար դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը։ ԱՄՆ-ն շարունակում է մեծածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ Մինչ այժմ ԱՄՆ-ն իսրայելին տրամադրել է շուրջ 236 միլիարդ դոլարի աջակցություն։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այս մասին հայտնել է անձամբ Գրեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը։ Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել…
Լինդսի Գրեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեմը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում…
Ամերիկյան ուսումնական հայկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի կապը թուրք լոբբիստների հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջև հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձևին, որը,…
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ «Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։…
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն լրացում է ընդունել, որն ուղղված է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն: Միջոցները կտրամադրվեն՝ ի աջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների: Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։ Լրացման հեղինակները Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենն են: Նշվում է, որ այն միաձայն ընդունվել է Սենատի կողմից։ Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն…