ԼՂ հակամարտություն
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ
Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության…
Եվրանեսթ ԽՎ-ում այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը․ Մարիա Կարապետյանը
Եվրանեսթի բյուրոյի նիստում երեկ ընդունվել է բանաձև, որին ես դեմ եմ քվեարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույան պատգամավոր Մարիա Կարապետյանը: Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: «Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել…
Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ: Իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: «2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք և…
Հայաստան կգան ԵԽԽՎ համազեկուցողները
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը եռօրյա այցով՝ նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր մակարդակի հանդիպումներ են ունենալու ՀՀ իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, դատական համակարգի ներկայացուցիչների, դիվանագետների և քաղհասարակության ներկայացուցիչների…
Արմեն Գրրգորյանի հետ հանդիպմանը Պատրուշևը անդրադառձել է ԼՂ հակամարտության լուծման ջանքերին
Սեպտեմբերի 15-ին ԱԽ գրասենյակից տեղեկացրել են, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը։ «Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում…
Ռուսական բանակը ներգրավված էր ԼՂ-ի նոր ուժով բռնկված հակամարտության կարգավորման հարցում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշում է իր ծննդյան 66-ամյակը: Տարեդարձի առթիվ նախարարը հարցազրույց է տվել tvzvezda.ru-ին, որի ընթացքում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին։ «Ռուսական բանակը ներգրավված էր նաև Լեռնային Ղարաբաղի նոր ուժով բռնկված հակամարտության կարգավորման հարցում: Սերգեյ Լավրովը մասնակցել է բանակցություններին, որ նախորդեցին հրադադարի մասին եռակողմ` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ…
ՀՀ-ն մերժում է սպառնալիքի լեզուն․ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Интерфакс-ի հարցին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվականի հարցին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ԱԳ նախարարության պաշտոնական կայքը։ Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները: Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:…
Թուրքիան Արցախ-Ադրբեջան հակամարտությունում օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Թուրքիան ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և…
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախի հարցով Մյունխենյան սկզբունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում 6 կետ է հրապարակել, որոնք անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»։ Նա, մասնավորապես, գրել է․ «Մյունխենյան սկզբունքներ 1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի…
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը
Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող…
Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խրվում է հակասականության ճահճում․ Սասնա Ծռեր
Երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու…
Կարևոր է հաշվի առնել իրանական գործոնը ԼՂ բանակցություններում․ Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դե, ինչ, մի քանի պարզ դիտարկումներ տարածաշրջանային իրավիճակի մասին` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների կոնտեքստում։ Գիտեք, գոյություն ունի շատ տարածված կարծիք, որի համաձայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը կախված է բանակցությունների ընթացքում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և նաև Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և…
Թուրքիայի մեջլիսի խոսնակը Բաքվում խոսել է ԼՂ հակամարտության մասին
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփ Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Վեհաժողովում ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը, և՛ օրեր առաջ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող…
Հայկական կողմը իրավունք չունի թույլ տալ պաշտոնական կարգավիճակի տրամադրում այդ «ադրբեջանական համայնքին»․ Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող բանակցություններում տեղի է ունենում որոշ տեղաշարժ, որն, ըստ իշխանության կցկտուր հայտարարությունների, առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխանում է այն մտահոգություններին, որոնք հուզում են հայ հասարակությանը։ Ես բնավ նպատակ չունեմ գնահատականներ տալ բանակցություներին, քանզի չեմ մասնակցում բուն գոծընթացին, սակայն…
Չավուշօղլու․ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Վրաստանի, Մերձդնեստրի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անվտանգության սկզբունքի հիման վրա: Նշյալ հակամարտություններից զատ…