ՀՀ կառավարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր։ Դրանք ընդգրկում են մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը և նպատակ ունեն հանրությանը ներկայացնել բանակցային գործընթացի մանրամասները։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հրապարակվել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խմբի նյութերի հետ։
Այս քայլը, ըստ կառավարության, նպատակ ունի ավելացնել թափանցիկությունը և հանրությանը տրամադրել ավելի ամբողջական պատկեր բանակցային գործընթացի վերաբերյալ։ Սակայն, որոշ փորձագետներ և լրագրողներ շատ արագ բացահայտել են, որ հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն։ Oրինակ, Քի Վեսթի տարբերակը ընդհանրապես չի հրապարակվել։ Ուստի խոսք չի կարող լինել այն մասին, որ հրապարակվել են բոլոր փաստաթղթերը։

