լոռու մարզպետ
Երկամյա երեխային փրկած քաղաքացին պարգևատրվել է Լոռու մարզպետի կողմից
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: Այս մասին գրված է մարզպետարանի Facebook-ի էջում։ «Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ…
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր լիազորությունները
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին Գայանե Մարկոսյանը գրել է իր Facebook-ի էջում։ «Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու…
Լոռու մարզպետը հրաժարական կտա
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: Անդրեյ Ղուկասյանը այս մասին հայտնել է «Արմենպրես»-ին։ «Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասել է մարզպետը: Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:
Կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին: Րոպեներ առաջ Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ…
Մարզպետին դուր չի գալիս Վանաձորում դրական փոփոխությունները․ քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետը Facebook-ի իր էջում գրել է․ «Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին, նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի, ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։ Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը, ակցիա է…
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել…
Հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից այս տարածքը ևս չի վրիպել․ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վանաձորցիներին քաջածանոթ «Էլիտար» շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների հատման կետում, պարզվում է, շատ հետաքրքիր պատմություն ունի: Վանաձորը 17 տարի ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից ինչպես բազմաթիվ տարածքներ ու կառույցներ, այս տարածքը ևս չի վրիպել: 2007 թվականին Վանաձորի քաղաքապետը միանձնյա, առանց ավագանու որոշման,…
Այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը. սա է հանրապետականների դիմագիծը. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի գույքը Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ: Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է…
Ստուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ…
Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
Փետրվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել…
Լոռու մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացել և հրաժարվել պատգամավորի իր մանդատից։ Այս մասին «Ազատությանն» ասաց մարզպետը, ով Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան իր ասուլիսում ասել էր, որ իր պատգամավոր լինել-չլինելու մասին սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, բայց ինքն անձամբ կցանկանար լինել ոչ թե օրենսդիր, այլ…











