Քաղաքականություն
15:40 01/10/2019

Այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը. սա է հանրապետականների դիմագիծը. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի գույքը Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ: Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է հանրապետականների դիմագիծը: Այս արժեհամակարգը կրող մարդիկ են տարիներ շարունակ ղեկավարել մեր երկրում:Պարոնայք հանրապետականներ հերթով և ամբողջությամբ վերադարձնելու եք թալանածը»:

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/2948659755204717

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ