Լուսին
Ճապոնիան 2 տիեզերագնաց կուղարկի Լուսին
Ճապոնիան, ամերիկյան Artemis ծրագրի շրջանակում, նախատեսում է երկու տիեզերագնաց ուղարկել Լուսին։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը։ Ճապոնացի տիեզերագնացները Լուսնի վրա պետք է լինեն 2028 թվականին կամ ավելի ուշ։ Երկրի բնական արբանյակի մակերեսին բարեհաջող վայրէջքի դեպքում նրանք կկառավարեն Luna Cruiser ռովերը, որը ներկայումս մշակվում է Toyota Motor Corporation-ի ղեկավարությամբ։ Պարբերականի տվյալներով՝ ճապոնացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու…
Ոդիսևս տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա
Հինգշաբթի օրը «Ոդիսևս» տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա: «Ոդիսևս»-ը դարձել է ամերիկյան առաջին տիեզերանավն անցած ավելի քան կես դարի ընթացքում, որը հասել է Լուսին և բարեհաջող իջել Երկիր մոլորակի արբանյակի մակերեսին: «Ոդիսևս»-ը ստեղծել է Թեքսաս նահանգում՝ Հյուսթոնում գործող Intuitive Machines ընկերությունը, որը դարձել է տիեզերանավ Լուսին ուղարկած առաջին մասնավոր ձեռնարկությունը: «Մենք կարող ենք հաստատել,…
Orion տիեզերանավը Լուսնի լուսանկարներ է արել
NASA-ի Orion տիեզերանավը Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել, երբ Artemis 1 առաքելության շրջանակում այն մինչև 130 կիլոմետր մոտ տարածությամբ թռչելիս է եղել մոլորակի արբանյակի կողքով։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, սև ու սպիտակ այս պարզ պատկերներն արվել են Orion-ի օպտիկական նավիգացիոն տեսախցիկով առաքելության 6-րդ օրը՝ նոյեմբերի 21-ին: Artemis 1 առաքելության հիմնական նպատակներից մեկը դեպի Լուսին մարդու…
Artemis I-ի մեկնարկը դեպի Լուսին. ուղիղ
Artemis I-ի մեկնարկը դեպի լուսի դիտեք ուղիղ եթերում, թե ինչպես հրթիռը պտույտ կատարելու լուսնի շուրջ։ Արտեմիս I տիեզերանավը պտտվելու է Լուսնի շուրջը մեծ աղեղով, և վեց շաբաթից վերադառնալու է Խաղաղ օվկիանոսում վայրէջք կատարելու համար:
NASA-ի Արտեմիս I-ը հաջորդ շաբաթ թռիչք կմեկնարկի դեպի Լուսին
Երբ NASA-ի Արտեմիս I-ը հաջորդ շաբաթ թռիչք մեկնարկի դեպի Լուսին, ոչ մի կենդանի կամ մարդ չի լինելու տիեզրանավի վրա, բայց այն դեռ կենսաբանական հետազոտություններ կանցկացնի՝ տեսնելու, թե ինչպես են կենդանի էակները արձագանքում խոր տիեզերական միջավայրին: Orion տիեզերանավը կտեղափոխի այնպիսի իրեր, ինչպիսիք են խմորիչները, ջրիմուռները, սնկերը և սերմերը։ Այս փորձերի բացահայտումները կարևոր նշանակություն ունեն՝ օգնելու ճանապարհ…
Եթե Երկիրը չունենար լուսին, ապա օրերը կտևեին ընդամենը 6 ժամ
Լուսինը Երկրի միակ բնական արբանյակն է և ձևավորվել է 4,6 միլիարդ տարի առաջ Արեգակնային համակարգի ձևավորումից մոտ 30-50 միլիոն տարի անց: Լուսնից Երկիր միջին հեռավորությունը 384403 կիլոմետր է (238857 մղոն)։ Լուսինը համաժամանակյա պտույտի մեջ է Երկրի հետ, ինչը նշանակում է, որ նույն կողմը միշտ ուղղված է դեպի Երկիրը: Առաջին անօդաչու թռիչք Լուսին կատարվեց 1959 թվականին…
Այսօր կլինի գերլուսին
«Լուսինը (Երևանի ժամանակով ժամը 13:09-ին) կմոտենա Երկրին 357263 կմ հեռավորության վրա և 2022 թվականին կգտնվի նրանից նվազագույն հեռավորության վրա: Լուսնի տեսանելի տրամագիծը 33 րոպե 27 վայրկյան է»,- հայտնել են պլանետարիումում։ «Այս օրը Լուսնի հետ կապված երկու կարևոր աստղագիտական պահեր կհամընկնեն՝ սա պերիգեյն է և լիալուսինը»,- տեղեկացնում են հաղորդագրության մեջ: Աստղագետները բացատրել են, որ պերիգեյը Լուսնի…
Առեղծվածային հրթիռը հարվածել է Լուսնին, որի վրա խառնարաններ է առաջացրել
Առեղծվածային հրթիռը հարվածել է Լուսնին, որի հետևանքով դրա վրա նոր խառնարաններ են նկատվել։ NASA-ի տարածած նոր նկարները բացահայտել են արտասովոր խառնարանների գտնվելու վայրը: Ըստ CNN-ի գրառման՝ հրթիռի հարվածից առաջացել են երկու խառնարաններ՝ 18 մետր լայնություն և 16 մետր լայնությամբ: Աստղագետների համար խառնարանների առաջացումն անակնկալ է եղել։ Նման խառնարաններ առաջացնելու համար, ենթադրվում է, որ հրթիռը պետք…
Օգոստոսի 2-ին և 3-ին անզեն աչքով կտեսնենք Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը
Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։ «Ս․թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն այն կմոտենա Սատուրնին։…
ՆԱՍԱ-ն սարքավորում կուղարկի Լուսին
ՆԱՍԱ-ն պատրաստվում է ևս մեկ անգամ լազերային սարքավորում ուղարկել Լուսին՝ մեկերեսին ջրի հնարավոր հետքեր կամ աղբյուրներ որոնելու: Fox News-ի տեղեկացմամբ՝ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ աշխատում է փոքր չափսի արբանյակի մշակման վրա: Վերջինս հայտնի է Lunar Flashlight անվամբ և նախատեսված է սառցաշերտեր փնտրելու համար: «Թեև մենք հստակ պատկերացում ունենք, որ Լուսնի ամենացուրտ ու մութ խառնարաններում սառույց…
Մահացել է Լուսին թռած աստղագնաց Ալֆրեդ Ուորդենը
Մարտի 17-ին Տեխասում 88 տարեկան հասակում կաթվածից մահացել է Լուսին թռած 24 մարդկանցից մեկը՝ Ալֆրեդ Մերիլ Էլ Ուորդենը։ Այս մասին հայտնել է NASA-ն։ Աստղագնացը եղել է «Ապոլոն 15» տիեզերանավի հրամանատարական մոդուլի ղեկավարը։ Նա չի իջել Լուսնի մակերևույթին, սակայն մեր բնական արբանյակի ուղեծրում անցկացրել է 145 ժամ և 15 րոպե։ Ուորդենը հայտնի է նրանով, որ հայտնվել…
Խաբիբի և Թոնի Ֆերգյուսոնիի մենամարտը չի կայանա ԱՄՆ-ում
Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերակացի Թոնի Ֆերգյուսոնի միջև կայանալիք մենամարտի մասին UFC-ի պաշտոնական կայքը հրապարակել է հայտարարություն: Մենամարտը նախատեսված էր կազմակերպել ապրիլի 18-ին Բրուքլինում, սակայն այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա ԱՄՆ-ից դուրս: Հիմնական պատճառը ԱՄՆ-ում տարածված կորոնավիրուսն է: UFC-ի նախագահ Դեյն Ուայթը կատակել է, ասելով, որ հանդիպումը նախատեսում են անցկացնել լուսնի վրա։ Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի…
ՆԱՍԱ-ն մարտից կսկսի լուսնային նոր առաքելության համար տիեզերագնացներ ընտրել
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) այս տարվա մարտից կսկսի լուսնային նոր «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը: Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվելու են մարտի 2-31-ը: Այնուհետև ՆԱՍԱ-ի մասնագետները դիմորդների միջից կընտրեն հարմար թեկնածուներին, որպեսզի հետագա տարիներին նրանց նախապատրաստեն լուսնային առաքելությանը: Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն…
Boeing-ը ներկայացրել է Լուսնի վրա վայրէջք կատարելու ապարատի նախագիծը
Boeing ընկերությունը NASA-ին է ներկայացրել Լուսնի վրա աստղագնացների վայրէջքի համար նախատեսված ապարատի նախագիծը: Այս մասին ասվում է Boeing-ի հրապարակած զեկույցում: Մոդուլը կոչվում է Human Lander System (HLS): Այն բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Լուսին իջեցման համար, իսկ մյուսը՝ ուղեծիր բարձրանալու համար: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող…