Լուվր
Նշանակումներ Լուվրի և Օրսե թանգարաններում
Ֆրանսիայի նախագահը կհայտարարի Լուվրի և Օրսե թանգարանների նոր ղեկավարների նշանակման մասին։
Լուվրի կողոպուտի չորրորդ կասկածյալը ձերբակալվել է
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Լուվրի կողոպուտի չորրորդ կասկածյալին։ Հանցագործները հափշտակել էին 88 մլն եվրո արժողությամբ զարդեր։
Լուվրի 88 մլն եվրոյի թանկարժեք գողությունը բացահայտեց անվտանգության լուրջ բացթողումներ
Լուվրի տնօրենը հրապարակավ խոստովանել է անվտանգության լուրջ բացթողումները՝ թանկարժեք թագավորական զարդերի 88 մլն եվրոյի գողությունից հետո, ինչը բուռն քննարկում է առաջացրել Ֆրանսիայում մշակութային արժեքների պաշտպանության հարցում։
Լուվրը Մոնա Լիզան պայթեցնելու սպառնալիք է ստացել. Le Figaro
Անհայտ անձինք հաղորդագրություն են ուղարկել Ֆրանսիայի Լուվրի թանգարան՝ սպառնալով պայթեցնել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցը և արվեստի այլ գործեր։ Հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ մարտի 17-ին, վաղ առավոտյան, թանգարանի կայքի հաղորդագրությունների պատուհանում համապատասխան սպառնալիքով անգլերեն հաղորդագրություն է ուղարկվել։ «Մենք մտադիր ենք պայթեցնել «Մոնա Լիզան» և շատ այլ գլուխգործոցներ»,-…
Լուվրն ամրոց է եղել․ փաստեր թանգարանի մասին
1. Լուվրի թանգարանը աշխարհի ամենամեծ թանգարանն է Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը լինելուց բացի, Լուվրը նաև ամենամեծն է։ 2. Լուվրի թանգարանում ամբողջ արվեստը տեսնելու համար կպահանջվի 100 օր Որպես մարդ անհնար է տեսնել Լուվրի ամբողջ թանգարանը ընդամենը մեկ օրում։ Իրականում, նույնիսկ մեկ ամիս այս տարածքն ուսումնասիրելը բավարար չի լինի: 3. Լուվրը Մոնա Լիզայի նկարի տունն է…
Ի՞նչ գիտեք Եվրոպայի մասին. փաստեր
1. Եվրոպան երկրորդ ամենափոքր մայրցամաքն է: Աշխարհում կա 7 մայրցամաք, որոնցից ամենափոքրը Անտարկտիդան է: Եվրոպան երկրորդ ամենափոքրն է։ 2. Եվրոպան ունի աշխարհի ամենափոքր երկիրը՝ Վատիկանը: Վատիկանը գտնվում է Իտալիայում՝ շրջապատված Հռոմ քաղաքով։ Հենց այնտեղ է գտնվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնակայանը և այնտեղ է ապրում Հռոմի պապը: 3. Աշխարհի կարտոֆիլի երեք քառորդը գալիս է Եվրոպայից։ 4. Եվրոպա մայրցամաքն…
Քարդաշյանի համար մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել Լուվրում
Քիմ Քարդաշյանի ընտանիքի 3 սերունդների ներկայացուցիչների համար մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել Լուվրում։ Քիմը, Նորթը ու Քիմի մայրը՝ Քրիսը հնարավորություն են ունեցել տեսնել թանգարանի գլուխգործոցները՝ առանց այլ այցելուների: Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել ավագ դստեր՝ 9-ամյա Նորթ Ուեսթի մասնակցությամբ, որտեղ երեխան Stop գրությամբ լուսանկարիչներին խնդրում է դադարեցնել իրեն նկարահանելը։
Լուվրը դատական հայց կներկայացնի Մոնա Լիզա կտավի վրա տորթ նետած իտալացու դեմ
Le Parisien թերթը հայտնում է,որ Լուվրի արվեստի թանգարանը դատական հայց կներկայացնի այցելուի դեմ, որը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։ Հրատարակության տվյալներով՝ 24-ամյա վանդալն այժմ գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները դեռ պետք է պարզեն, թե արդյոք հնարավոր է բժշկական հիմքերով նրա ձերբակալությունը։
Ակտիվիստը տորթ է նետել Լուվրում ցուցադրվող Մոնա Լիզա կտավի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։ Նշվում է, որ նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
Լուվրը կրկին բացել է դռները այցելուների համար
Ֆրանսիա մայրաքաղաքում գտնվող աշխարհահռչակ Լուվրի թանգարանը բացել է իր դռները այցելուների առաջ։ Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով այն փակ է մնացել մոտ 4 ամիս։ Երկար դադարից հետո թանգարանն առավոտվանից ընդունում է այցելուներին։ Վերջիններս պետք է տոմսերը պատվիրեն առցանց ու կրեն դիմակ։ Լուվրի տնօրենը հայտարարել է, որ զգալիորեն կրճատելու են այցելուների քանակը։ Նշվածից զատ, այցելուները ազատ շրջելու հնարավություն…
Հեղեղ Փարիզում. Սենան դուրս է եկել ափերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սենա գետը մարտի 7-ին դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Լուվրի եւ Օրսեի թանգարանների մերձակա ափերը։ Այս մասին հայտնում է Le Huffington Post-ը Ջրի հոսքը դեռևս խնդիր չի առաջացրել փարիզյան մետրոպոլիտենի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի համար։ Ջրի մակարդակի բարձրացման պատճառը Փարիզում մեկ ամիս տևող անդադար անձրեւներն են։
Լուվրի դռները դարձյալ բացվել են զբոսաշրջիկների համար
Փարիզյան Լուվրը մարտի 4-ին այցելուների համար բացվել է։ Նշենք, որ այն երկու օր փակ էր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների վախի պատճառով։ «Չորեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, Լուվրը բաց է»,-նշված է Twitter ցանցում թանգարանի օգտահաշվում: Լուվրն այցելուների համար չէր բացվել մարտի 1-ին՝ աշխատակիցների խորհրդակցության պատճառով, որը նվիրված էր կորոնավիրուսի տարածմանը: Թանգարանը փակ էր մնացել նաեւ մարտի 2-ին՝…
Ամենահայտնի տուրիստական վայրերը. Trip Advisor
Ըստ Trip Advisor-ի, աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցած տեսարժան վայրերը 2019 թվականին եղել են՝ 1. Հռոմեական Կոլոզեում, որն արդեն երկրորդ տարին գլխավորում է ցուցակը 2. ֆրանսիական Լուվր 3. Վատիկանի թանգարաններ 4. Նյու Յորքի ցուցակի Ազատության արձան 5. Փարիզի Էյֆելյան աշտարակ 6. Բարսելոնայում գտնվող «Սագրադա Ֆամիլիա» 7. Նյու Օռլեանում գտնվող ֆրանսիական թաղամաս 8. Ամստերդամում գտնվող «Աննա Ֆրանկի…
Հայտնի է, թե որոնք են աշխարհում ամենասիրելի տեսարժան վայրերը
Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այս մասին հաղորդում է Trip Advisor-ը: Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան…
«Մոնա Լիզա» կտավի տեղաշարժը կսահմանափակվի․ այն քայքայվում է
Քայքայվում է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը: Այս մասին հայտնել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը: Աշխատակիցները նշել են, որ կտավն այլևս ցուցադրության չեն տանի այլ երկրներ, որովհետև այն շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը: «Տեղափոխման ընթացքում այն կարող է բաժանվել մասերի»,-նշել…











