Լուվրի կողոպուտի չորրորդ կասկածյալը ձերբակալվել է

Ամենադիտվածներ

Louvre

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է չորրորդ կասկածյալին, որը ենթադրաբար մասնակցել է Լուվրի թանգարանի կողոպուտին։ Այս մասին հաղորդում է Le Parisien թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան Իլ դը Ֆրանս տարածաշրջանում, որը ներառում է Փարիզն ու դրա արվարձանները։

Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի էր ունեցել Ապոլոնի սրահում, որտեղ հանցագործները վերամբարձ հարթակի օգնությամբ ներխուժել էին, կոտրել երկու ցուցափեղկ և հափշտակել 88 մլն եվրո արժողությամբ ութ ոսկերչական իր։ Ըստ իրավապահների, հանցագործները գործել են արագ՝ ընդամենը ութ րոպեից պակաս ժամանակում։ Մինչ այժմ ձերբակալվել են երեք այլ կասկածյալներ՝ երկուսը հոկտեմբերի վերջին, իսկ մեկը՝ նոյեմբերի սկզբին։

Հետաքննությունը շարունակվում է, և Ֆրանսիայի իշխանությունները ջանքեր են գործադրում պարզելու հանդուգն հանցագործության բոլոր մասնակիցներին։ Նշենք, որ գողացված զարդերը դեռևս չեն հայտնաբերվել, ինչը բարդացնում է գործի լուծումը։

Ամենաթարմ