խաղաժամանակ
Շախմատի համաշխարհային օլիմպիադան շարունակվելու է առանց Հայաստանի հավաքականի: 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: Առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով: Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Սակայն, տեղեկություն է…
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին դժգոհել է թիմում իր կարգավիճակից։ Կիսապաշտպանը մտադիր է այս ամռանը այլ ակումբ տեղափոխվել։ Ֆուտբոլիստը կոնկրետ դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է «Չելսիում»։ Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Հադսոն-Օդոին դաշտում անցկացրել է մեկ ժամից քիչ։
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է իր ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանալու մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչու դուրս չի գալիս խաղադաշտ: «Ինչու՞ դուրս չեմ գալիս խաղադաշտ: Ես ևս կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Զիդանի հետ և անում եմ ամեն ինչ նրա վստահությունը ձեռք բերելու համար»,-ասել է…
«Հուսով ենք, որ Մեսսին կկարողանա շատ ավելին տալ «Բարսային» առաջիկա խաղերում». Վալվերդե «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին: «Նա համարյա ամբողջությամբ մարզավիճակ է հավաքել: Վերջերս Լիոնելը խաղաց 90 րոպե և գոլ խփեց: Գոլը միշտ վստահություն է տալիս հարձակվողներին։ Մեսսին պետք է դանդաղ շարժվի՝ հիանալի մարզավիճակ հավաքելու համար: Հուսով ենք,…
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին արձագանքել է իր թիմակից Մարկ-Անդրե տեր Շտեգենի ու «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մրցակցությանը ՝ Գերմանիայի հավաքականի դարպասում: «Նրանք երկու մեծագույն դարպասապահներ են: Նրանք իրար նման գծեր ունեն: Շատ լավ են կարդում խաղը: Ոտքով խաղը լիարժեք թույլ է տալիս նրանց հանդես գալ կիսապաշտպանության դիրքերից մեկում: Նրանք շատ լավ են գործում դարպասային գծի…
Գերմանիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Էմրե Ջանը դժգոհել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմում ստացած խաղային ժամանակի քանակից: «Հենց հիմա ես դժբախտ եմ «Յուվենտուսում»։ Ես այնքան էլ շատ չեմ խաղում։ Նախորդ մրցաշրջանում շատ ավելի հաճախ էի խաղադաշտ դուրս գալիս, հատկապես կարևոր խաղերում և հիանալի էի խաղում։ Այս մրցաշրջանում ես դեռ չեմ ստացել իմ շանսը, բայց կարծում…