խաղաղության մարտիկ

  • Ընթանում է Խաղաղության մարտիկ մրցույթի Ռազմիկ մրցաձևը

    Ընթանում է Խաղաղության մարտիկ մրցույթի Ռազմիկ մրցաձևը

    «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր…

  • Խաղաղության մարտիկ մրցույթում հաղթեց Հայաստանը

    Խաղաղության մարտիկ մրցույթում հաղթեց Հայաստանը

    «Խաղաղության մարտիկ» կոչվող միջազգային մրցույթը ներկայացնող հայ զինծառայողները թիմային հաշվարկում հաղթանակ են պարգևել Հայաստանին։ Ինչպես հայտնում է Armenpress-ը, Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի է ունեցել մրցույթի փակման արարողությունը։ Նշվում է, որ թիմային հաշվարկում 2-րդ տեղը Ռուսաստանն է զբաղեցրել, իսկ 3-րդ տեղը՝ Բելառուսը։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանն էլ հաղթող է ճանաչվել…

  • Որոշվել է Խաղաղության մարտիկ մրցույթի շրջանակում Աթլետ մրցաձևի հաղթողը

    Որոշվել է Խաղաղության մարտիկ մրցույթի շրջանակում Աթլետ մրցաձևի հաղթողը

    Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: «Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից…

  • Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը

    Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցափուլը

    Հայաստանում շարունակվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ Մեկնարկել են պահեստազորի եռամսյա հավաքները (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները…

  • Անցկացվել է «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը

    Անցկացվել է «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը

    ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ըստ աղբյուրի՝ մրցափուլում առավել հաջող է հանդես եկել Բելառուսի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու…

  • Հայաստանը «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթողն է

    Հայաստանը «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթողն է

    Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր…

  • Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը

    Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը

    «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել են եզրափակիչ երկու մրցաձևերը: Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:…

  • Ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

    Ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

    ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ: Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝…

  • Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

    Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

    Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում մեկնարկել է ռազմամասնագիտական «Աթլետ» մրցափուլը: Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի մրցաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցափուլում: Մրցափուլի առաջին օրվա նախնական արդյունքներով կին զինծառայողների առաջատարը «Աթլետ»…

  • Խաղաղության մարտիկ․ ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլում

    Խաղաղության մարտիկ․ ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլում

    Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: «Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը…

  • Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

    Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

    Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական…

  • Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

    Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

    Օգոստոսի 3-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել…

  • Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները կանցկացվեն Հայաստանում

    Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները կանցկացվեն Հայաստանում

    «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները: «Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար»,…

  • Հայաստանում են «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակից պետությունների ՊՆ ներկայացուցիչները

    Հայաստանում են «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակից պետությունների ՊՆ ներկայացուցիչները

    «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում օգոստոսի 3-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։