խաղապահներ

  • Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը

    Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը

    Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։

  • Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

    Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

    Ռուսաստանի Դաշության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացրել Ասկերանի, Լաչինի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ հինգ երթուղիներիներում՝ Արցախի սահմանագծի երկայնքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ իրենց պատասխանատվության գոտում գտնվող սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև՝ ապահովում են տրանսպորտային միջոցների և…

  • Մուրադովը այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին

    Մուրադովը այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին

    Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կլանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Նշվում է, որ Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ: Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտ քաղաքի…

  • Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան

    Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան

    Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Ջավադ ալ Բայդանիին՝ արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքին։ – Ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը, և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը: – Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել: Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության,…

  • Խաղաղապահ բրիգադում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

    Խաղաղապահ բրիգադում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

    Օգոստոսի 18-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակի ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը։ Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել Ադրբեջանի սադրանքների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Նշվում է, որ խաղաղապահ բրիգադի հրամանատարը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն, հրահանգել է…

  • Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ

    Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ ՊՆ

    Օգոստոսի 5-ին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

  • Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

    Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

    Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն։ «KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան): Միջոցառմանը մասնակցել են…

  • Այգեստանի բնակիչը  տեղանքում մոլորվել, անցել է Ադրբեջանի սահմանը, ապա ետ վերադարձվել

    Այգեստանի բնակիչը տեղանքում մոլորվել, անցել է Ադրբեջանի սահմանը, ապա ետ վերադարձվել

    Արցախի մարդու իրավունքների պաշտպանի Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Մանուկյանը նաև հայտնում է, որ բնակչի կյանքին և…

  • Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության

    Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության

    Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:

  • Հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ

    Հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ

    5-րդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր…

  • Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունը հետ է բերվել թշնամու տարածքից

    Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունը հետ է բերվել թշնամու տարածքից

    Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Տեղ գյուղի համայնքապետարանը քիչ առաջ տեղեկատվություն է տարածել․ «Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է։ գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- նշված…

  • Մուրադովի գլխավորությամբ սկսվել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    Մուրադովի գլխավորությամբ սկսվել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ այսօր` մայիսի 16-ին, շարունակվում են բանակցությունները Սյունիքի մարզ մտած ադրբեջանցի զինվորականների հետ: Բանակցություններին մասնակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից։  

  • Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

    Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։

  • Ռուս խաղապահների ուղեկցությամբ 50 ուխտավորներ այցելել են Ամարաս և Դադիվանք

    Ռուս խաղապահների ուղեկցությամբ 50 ուխտավորներ այցելել են Ամարաս և Դադիվանք

    Ռուս խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք գտնվում են Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: «Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»: Այս մասին տեղեկացնում…

  • Նման հայտարարություն զինվորականն իրավունք չուներ անել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին

    Նման հայտարարություն զինվորականն իրավունք չուներ անել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին

    Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ  գերիների հարցով հայտարարության և Հայաստան ժամանած դատարկ ինքնաթիռին: Անդրանիկ Քոչարյանն հայտնել էր, որ պայմանավորվածություններ են եղել, որոնք խախտվել են, Մուրադովը գնացել էր, բայց դատարկ ինքնաթիռն եկավ: «Ես նիստից երբ դուրս եմ եկել, դուք ասել եք իրողությունը, ես պարզապես վերլուծել եմ, թե նման իրավիճակ ոնց…