Խորվաթիայի ազգային հավաքական
Մարիո Մանջուկիչի ապագան շարունակում է մնալ մշուշոտ
«Յուվենտուս»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչի ապագայի հետ կապված հարցը շարունակում է մնալ անորոշ։ Մանջուկիչը չի կարողացել համաձայնության գալ Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայան»-ի հետ և ամենաքիչը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի սկսվելը ստիպված կլինի անցկացնել «Յուվենտուս»-ում: Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ի մարզչական շտաբը Մանջուկիչին դուրս է թողել ակումբի Չեմպիոնների լիգայի հայտացուցակից:
«Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս տարվա արդյունքներով «Ոսկե Գնդակը» նվաճելու իր շանսերի մասին. «Ես արդեն ասել եմ, որ արդեն իսկ այդ մրցանակին հավակնելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես հաղթեմ, ինձանից երջանիկ մարդ չի լինի: Բայց եթե ոչ, ոչինչ չի փոխվի: Հիանալի տարի եմ անցկացրել, ահա այդքանը»,- խորվաթ…


