«Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ-Azat TV
Սպորտ

«Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս տարվա արդյունքներով «Ոսկե Գնդակը» նվաճելու իր շանսերի մասին.

«Ես արդեն ասել եմ, որ արդեն իսկ այդ մրցանակին հավակնելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես հաղթեմ, ինձանից երջանիկ մարդ չի լինի:

Բայց եթե ոչ, ոչինչ չի փոխվի: Հիանալի տարի եմ անցկացրել, ահա այդքանը»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Հիշեցնենք` «Ոսկե Գնդակի» հավակնորդների թվում 30 ֆուտբոլիստ կա` Լուկա Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Նեյմար և այլ աստղեր:

Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին: Վերջին 10 տարում «Ոսկե Գնդակին» 5-ական անգամ արժանացել են Մեսսին և Ռոնալդուն:

ՎԵՐ