Խորվաթիա
Համաձայն ԵՄ-ի ճանապարհորդական ուղեցույցի՝ չեղարկված չվերթների դեպքում հաճախորդները իրավունք ունեն ստանալ կա՛մ երաշխավորագրեր, կա՛մ երկու շաբաթվա ընթացքում ամբողջական գումարի չափով փոխհատուցում։ Սակայն Չեխիան, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը, Պորտուգալիան և Սլովակիան առաջարկել են կա՛մ միայն երաշխավորագրեր, կա՛մ ժամանակին չեն վերադարձրել գումարը: Այնուամենայնիվ, ըստ ԵՄ-ի՝ կորոնավիրուսի համաճարակը չի կարող արդարացնել ուղևորների իրավունքների խախտման դեպքերը։…
Եվրոպական միության խորհրդի նախագահությունը Խորվաթիայից անցել է Գերմանիան։ Այն 6 ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 1-ից կանցնի Պորտուգալիային։ Նախագահության շրջանում Գերմանիան կենտրոնանալու է համաճարակի հետևանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման և թվայնացման վրա։
Համաճարակի պատճառով տևական ժամանակ արգելափակված երկրները սկսում են վերաբացել իրենց սահմանները։ Այդ պետությունների կառավարությունները գնահատելով իրենց երկրներում տիրող կորոնավիրուսյան իրավիճակն ու հնարավորությունները, իրականացնում են քայլեր, որոնք կնպաստի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր։ Ամբողջ Եվրոպայում սահմանային իրավիճակը գտնվում է անկանոն իրավիճակում, յուրաքանչյուր երկիր պարտադրում է իր օրենքներն ու սահմանների վերաբացման ժամանակացույցը: Հաշվի առնելով այս ամենը, euronews-ը կազմել…
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը», – ասված է ուղերձում։ Նախագահ Սարգսյանը Միլանովիչին մաղթել…
Դոնեցկի «Շախտյորի» ու Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դարիո Սռնան Խոսել է «Բարսելոնա» չտեղափոխվելու որոշման մասին։ «Սրտով եմ որոշում կայացրել։ Չէի կարող լքել «Շախտյորը»։ Պատերազմ էր։ Չէի ուզում՝ մարդիկ մտածեն, թե հեռանում եմ թիմից, որովհետև Դոնեցկում չենք։ Զգում էի, որ դա կարևոր պահ է մեր կյանքում, «Շախտյորի» ու Դոնբասի կյանքում։ Գիտեմ՝ որքան էին ինձ սիրում…
Մադրիդի «Ռեալը» հետաքրքված է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան` Նիկոլա Վլաշիչի ծառայություններով: Արքայական ակումբին նման խորհուրդ տվել է Վլաշիչի նախկին թիմակիցը և ներկայիս «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Մադրիչի խոսքով Վլաշիչը ապագայում կարող է փոխարինել իրեն: Հայտնենք, որ նրա պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը:
Եվրոպա մտնելու փորձ կատարող փախստականներ պետք է իմանան, որ Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը փակված է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը։ Նա կոչ է արել վեճին մասնակցող երկրներին «դադարեցնել այս խաղը»: Հազարավոր փախստականներ և այլ գաղթականներ փորձել են մտնել ԵՄ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ նախկինում հսկվող սահմանները Եվրոպայի հետ բաց…
2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև հավելել է. «Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որ տեղեկացրել է: Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել…
Խորվաթիայում հունվարի 5-ին տեղի ունեվավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ նախնական տվյալների՝ ձայների 52.7%-ով հաղթել է երկրի նախկին վարչապետ, ընդդիմության թեկնածու Զորան Միլանովիչը: Իսկ գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի օգտին է քվեարկել ընտրողների 47.3%-ը: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Միլանովիչը հավաքել էր ձայների 29.6%-ը, իսկ Գրաբար-Կիտարովիչը՝ 26.7%-ը: Խորվաթիայում նախագահի դերը հիմնականում արարողակարգային…
Խորվաթիայում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը ստացել է առավել մեծ թվով ձայներ, բայց չի հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Այս մասին հաղորդում է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը: Ըստ քվեաթերթիկների 96 տոկոսի մշակման՝ Միլանովիչը ստացել է ձայների 29,6 տոկոսը: Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ ձայների 26,77 տոկոսով:…
Խորվաթիայում բացվել են երկրում նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը։ Այս մասին հայտնում է երկրի Պետական ընտրահանձնաժողովին (ՊԸՀ): ՊԸՀ-ն գրանցել է 3 միլիոն 855 հազար ընտրող, որոնք կքվեարկեն երկրում և արտերկրում գործող ավելի քան 6.6 հազար ընտրատեղամասերում: Երկրի սահմաններից դուրս գտնվող 124 տեղամասերից 44-ը գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայում, որտեղ կա խորվաթների խիտ բնակչություն: Քվեարկության ընթացքին հետևում է…
Դևիսի գավաթի համար մղվող պայքարում Ռուսաստանի հավաքականը մրցել է Խորվաթիայի ընտրանու դեմ: Ռուսների հավաքականում հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցել է Բորնա Չորիչի հետ: Կարենը երեք սեթում էլ հաղթել է նրան՝ 6:7,6:4,6:4 հաշվով: Խաչանովի և մրցակցի խաղը տևել է 2 ժամ 28 րոպե, որի ժամանակ հայազգի թենիսիստը ոչ մի անգամ չի զիջել սեփական մատուցումը,…
Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156247719972434&set=a.10152536710577434&type=3&theater
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն…
Երեկ կայացան Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական հանդիպումները։ 7-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին Բելգիայի ու Սան Մարինոյի, Ռուսաստանի ու Շոտլանդիայի, Հոլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի և Խորվաթիայի ու Հունգարիայի հավքականները։ Հատկանշական է, որ բոլոր խաղերում գրանցվեց խոշոր հաշիվ։ I խմբում Բելգիային հաջողվեց Սան Մարինոյին ճանապարհել ոչ ֆուտբոլային հաշվով։ Տիլեմանսի ու Լուկակուի դուբլերի, Շադլինի, Վերսհարենի, Բենտեկենի 1-ական…