խորտակում

  • Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են կիրակի օրը ուղևորներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով, ինչը վերջին ողբերգությունն է Բանգլադեշի ջրային ուղիներում, հայտնում է Reuters լրատվական գորրծակալությունը: Հայտնաբերվել են կանանց և երեխաների մարմիններ, ասել է հյուսիսային Պանչագարհի շրջանի ադմինիստրատոր Ջահուրուլ Իսլամը: «Անհետ կորածներին գտնելու փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։ Իսլամն ասել…

    Բանգլադեշում նավի խորտակումից զոհվել է ավելի քան 20 մարդ. կան անհետ կորածներ
  • Ճապոնիայի Տանեգասիմա կղզու ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել, որի վրա եղել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նրանցից մեկը մահացել է, չորսը՝ անհետ կորել, իսկ 3-ին հնարավոր է եղել փրկել։ Ըստ աղբյուրի՝ նավը մարտի 21-ի առավոտյան բռնկվել է։

    Ճապոնիայում նավ է խորտակվել․ կա զոհ ու անհետ կորածներ
  • Ֆրանսիայի ափերի մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Պաս-դե-Կալեի ջրերում խորտակվել է 33 միգրանտ տեղափոխող նավակ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Նա նշել է, որ 33 միգրանտներից 31-ը զոհվել են, իսկ մյուս 2-ը՝ հոսպիտալացվել, բայց նրանց վիճակը ծանր է։ Զոհվածների թվում կան նաև կանայք…

    Ֆրանսիայի ափերի մոտ նավ է խորտակվել․ 30-ից ավել մարդ է զոհվել
  • Դեկտեմբերի 26-ին Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, 64-ը կարողացել են փրկվել: Դեպքը տեղի է ունեցել Բիթլիսի ափամերձ շրջանում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկրարաներ, ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցներ։ Նշվում է, որ մարդկանց առևտրով զբաղվող հանցագործները, որպեսզի չբռնվեին անցակետերում,…

    Վանա լճում ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել
  • 26 մարդ դարձել է նավի խորտակման զոհ Հոնդուրասի ափերի մոտ: Այս մասին երեկ՝ հուլիսի 3-ին, տեղեկացրել է տեղի Televicentro հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։ Նախնական տվյալներով՝ հաջողվել է փրկել 47 մարդու խորտակվող «Կապիտան Ուոլի» նավի վրայից։ Այն խեցգետիններ էր որսում Գրասիաս ա Դիոս դեպարտամենտի ափերի մոտ։ Ողբերգության պատճառ կարող էին լինել ուժեղ քամին և…

    Հոնդուրասում 26 մարդ է զոհվել նավի խորտակումից
  • Հունական Լեսբոս կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել: Հաղորդում է Reuters-ը: Արդյունքում՝ մահացել է 7 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հաջողվել է փրկել 57 մարդու, որոնց տեղափոխում են Միտիլինիի նավահանգիստ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մեծ թվով փախստականներ և ներգաղթյալներ փորձում են Թուրքիայի կողմից հատել Էգեյան ծովը: Նրանց տեղափոխող նավերը հաճախ են խորտակվում անբարենպաստ…

    Հունական Լեսբոս կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել
  • Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ։ Այս մասին հայտնում է Stader Tageblatt պարբերականը: Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա՝ Համբուրգի մոտ: Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են: Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին և Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն…

    Գերմանիայում խորտակվել է վերջերս վերականգնված, 19-րդ դարի երկկայմ առագաստանավ