խումբ

  • ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

    ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար

    Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է. «Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` կայունացման նպատակով»։

  • Գերմանիան խմբում ուժեղ մրցակից չուներ․ Մյուլեր

    Գերմանիան խմբում ուժեղ մրցակից չուներ․ Մյուլեր

    Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը Լիխետենշտեյնի դեմ տարած գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր տպավորությունների մասին։ Մյուլերի խոսքերը փոխանցում է UEFA-ի պաշտոնական կայքը։ Հարձակվողի խոսքով՝ Գերմանիան խմբում իսկապես ուժեղ մրցակից չուներ։ Նա նշել է, որ իրենք վստահ հաղթանակ տարան ու դա հիանալի գիշեր էր երկրպագուների համար։ Հիշեցնենք, որ Գերմանիան ընդգրկված է մեր…

  • Տեղկատվական պատերազմը ուղիղ պայմանավորված է ռուս-թուրքական խաղերով

    Տեղկատվական պատերազմը ուղիղ պայմանավորված է ռուս-թուրքական խաղերով

    Azat TV֊ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է․ «Հիմա ավելի շատ տեղեկատվական նեղ, ներքին պատերազմ է ընթանում վերջին աղմկահարույց ձերբակալությունների կոնտեքստում, որի հանգուցալուծումից, թե ինչքանով ու ինչ ձևով մեր հանրույթը կմարսի, կախված կլինեն արտաքին քաղաքական գործընթացները, որոնք անմիջական կապ ունեն Արցախի հարցի, սահմանային իրավիճակի և ռազմագերիների վերադարձի հետ։ Հուսով եմ,…

  • Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

    Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորման ուղիները: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Հանդիպումների ժամանակ նախարարն իր զրուցակիցների հետ քննարկել է այն միջոցները,…

  • Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

    Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։ Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել…

  • Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

    Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան

    Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն…

  • Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման գործում․ Բլինքենը՝ Միրզոյանին

    Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման գործում․ Բլինքենը՝ Միրզոյանին

    Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և…

  • ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկի Ռուսաստան՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններին

    ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկի Ռուսաստան՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններին

    ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել և հաղորդում է, որ չի պատրաստվում հետևել Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով: «ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով»: Կազմակերպությունը հայտնել է, որ ափոսում է, որ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ դիտարկումները անհնար են։ «Բայց արդյունավետ և հուսալի դիտարկումների համար…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

    Օգոստոսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին

    Օգոստոսի 1-ին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 61 պաշտոնյայի Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սեդրակ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի…

  • Շիֆը հաղթանակ է համարել Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրինագիծը

    Շիֆը հաղթանակ է համարել Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրինագիծը

    ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ Շիֆը նկատել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Նա նշել է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել: «Հուսանք` այն…

  • Խաղաղության բանալին ղարաբաղյան հարցի համապարփակ և տևական կարգավորումն է․ ԱԳՆ

    Խաղաղության բանալին ղարաբաղյան հարցի համապարփակ և տևական կարգավորումն է․ ԱԳՆ

    Հուլիսի 30-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ…

  • Ռուսները ոչ միայն Կովկասը, այլև ռուսական պետականությունը պահելու տարբերակ չունեն․ Բադալյան

    Ռուսները ոչ միայն Կովկասը, այլև ռուսական պետականությունը պահելու տարբերակ չունեն․ Բադալյան

    Լրագրող Հակոբ Բադալյանը անդրադարձել է ներկա իրադարձություններին։ «Փորձեմ համառոտ, բայց էլի երկար կստացվի, որովհետեւ շատ ծավալուն, անընդհատ ծավալուն թեմա է Ռուսաստանը թուլանում է բոլոր ճակատներում, եւ վաղուց: Ռուսները վաղուց ի վիճակի չեն որեւէ ռեգիոնում գերակա դերակատարության, այդ թվում իրենց համար կենսական հռչակված Կովկասում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսների համար կարեւոր է էստեղ հասնել հնարավորինս կառավարելի եւ…

  • Սահմանի իրավիճակն անհանգստացնում է Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

    Սահմանի իրավիճակն անհանգստացնում է Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների տված ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ Ֆրանսիան անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով։ «Ըստ էության հրադադարի խախտում է, նշանակում է՝ Հայստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման մասին, բայց այդ գործընթացը պետք…

  • Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ՝ դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Մեհրաբյան

    Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ՝ դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Մեհրաբյան

    Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ «Վերջապես վերջացրե՛ք անիմաստ նեյնիմներն էդ խոզաբարո “դաշնակից” լրբերի հետ։ Կիպրոսը լավագույն օրինակն է. որպես ՄԱԿի լիիրավ անդամ՝ դիմեք ՄԱԿԻ ԱԽ֊ին, ԵԱՀԿ Մշտական խորհուրդ հավաքեք ու դուրս բերեք երկիրն էս պատանդի վիճակից։ Դա մեր սրբազան իրավունքն է եւ ձեր՝ սրբազան պարտականությունը»,-գրել է նա։