fbpx
Քաղաքականություն

Սահմանի իրավիճակն անհանգստացնում է Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

Jonathan Lacote

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների տված ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ Ֆրանսիան անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով։

«Ըստ էության հրադադարի խախտում է, նշանակում է՝ Հայստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման մասին, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա այլ ուժի ազդեցության ներքո»։

Լակոթը շեշտել է, որ բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կապի մեջ են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որպեսզի գնան իրավիճակի խաղաղեցման։

«Այս պահին մեր հիմնական մտագոությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է, մեր ուշադրության կենտրոնում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես՝ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը, նաև Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կուղղվեն ռազմաքաղաքական աջակցություն տրամադրելուն։ Տարածաշրջանային խնդիրները տանում են դեպի փակուղի»։
Սահմանի իրավիճակն անհանգստացնում է Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ