fbpx
Քաղաքականություն

Տեղկատվական պատերազմը ուղիղ պայմանավորված է ռուս-թուրքական խաղերով

Azat TV֊ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է․

«Հիմա ավելի շատ տեղեկատվական նեղ, ներքին պատերազմ է ընթանում վերջին աղմկահարույց ձերբակալությունների կոնտեքստում, որի հանգուցալուծումից, թե ինչքանով ու ինչ ձևով մեր հանրույթը կմարսի, կախված կլինեն արտաքին քաղաքական գործընթացները, որոնք անմիջական կապ ունեն Արցախի հարցի, սահմանային իրավիճակի և ռազմագերիների վերադարձի հետ։ Հուսով եմ, որ այս ամենը խորապես գիտակցում են Հայաստանի քաղաքական պատասխանատուները և կկարողանան մանևրել ու իրավիճակը ծառայեցնել Հայաստանի շահերին։

Տեղկատվական պատերազմը, տարածաշրջանի և Հայաստանի բարդ համադասական իրավիճակը ուղիղ պայմանավորված է ռուս-թուրքական խաղերով, որոնք իրենց գործիքակազմերը կիրառում են կանխարգելելու կամ շեղելու ԵԱՀԿ-ի կողմից տարվող աշխատանքները: Այդ աշխատանքները կարող են նոր ուժային դասավորություն ստեղծել տարածաշրջանում, ընդհուպ՝ ապաշրջափակման և ապառազմականացման բերել տարածաշրջանը ու պայթեցնել տեղեկատվական պատերազմի աղբյուրները։ Իսկ թե ինչքանով հնարավոր կլինի դա, ուղիղ կախված է մեր հանրության կենսագործումից ու դիրքավորումներից»,֊ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ