ծախսեր
Թրամփի աշխատակազմը պաշտպանկանան ծախսերի համար 700 միլիարդ դոլարից ավելի է նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը կներկայացնի 2021-ի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագիծը։ Այդ նախագծով պաշտպանությանն ուղղված ծախսերի համար անհրաժեշտ է 740.5 միլիարդ դոլարի չափով գումար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը: Նշվում է, որ աշխատակազմը մտադիր է լրջորեն կրճատել սոցիալական ոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր: Ըստ հրաարակման՝ աշխատակազմի հայցադիմումը կառաջարկի 12% -ով…
Մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին․ ՀՀ վարչապետ
Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Facebook-յան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամանորին Երևանում կատարվող տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին: «Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ…
Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով․ Տիգրան Վիրաբյան
Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ «2017-ին Երևանի բյուջեից տրամադրվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն դրամ, իսկ 2019-ին հատկացվել է 158 մլն դրամ։ Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին, ծավալները մեծացվեցին։ Ավելացումը…
Հանձնարարել եմ գրել մի երգ, որը կմրցակցի Jingle Bells-ի և Happy Birthday-ի հետ․ ՀՀ վարչապետ
Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար է, և ոչ թե հայկականը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել ամանորյա միջոցառումների…
Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային…
Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում․ Հակոբ Կարապետյանը՝ ամանորյա ծախսերի մասին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։ Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք,…
ԱՄՆ-ն նոր պահանջներ է դրել Հս․ Կորեայի առջև
Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է 4,7 միլիարդ դոլար գումարին: Այս մասին հաղորդում է YTN հեռուստաալիքը Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց շատ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք է հատկացվեն Կորեական…
Բրիտանիան կավելացնի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը
Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, սեպտեմբերի 23-ին հայտնել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով կլիմային նվիրված գագաթնաժողովում։ «Ես կարծում եմ, որ մենք բոլորս եկել ենք այն ըմբռնմանը, որ անհրաժեշտ է անել ավելին կլիմայի աղետալի փոփոխությունը կանխելու համար»,- ասել…
Կբարձրացվի առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ Հրաչյա Հակոբյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հոկաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականից. 1. Վեց անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։ 2. Երկու անգամ բարձրացնելու ենք երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան…
Գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:…
Կառավարության՝ աղքատությունը վերացնելու ժամկետը մոտենում է, իսկ ծախսերն ավելի արագ են աճում, քան իրական եկամուտները
«Կառավարությունը մտադիր է մինչև 2023 թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես կրճատել աղքատության ցուցանիշը: Համենայնդեպս, այդ մասին է ասվում կառավարության կողմից ներկայացված «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության» նախագծում: 2023 թ. սարերի հետևում չէ, մինչդեռ քաղաքացիների ծախսերն ավելի արագ են աճում, քան իրական եկամուտները»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ճապոնիան պաշտպանության ոլորտում ռեկորդային ներդրումներ է կատարում
Ճապոնիայի պաշտպանական ծախսերը եկող տարի ռեկորդային կլինեն, քանի որ երկիրն ամրապնդում է ռազմական միությունն ԱՄՆ-ի հետ և գնում է ամերիկյան թանկարժեք զենք Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների աճի համատեքստում: Այս մասին տեղեկացնում է AP-ը։ Պաշտպանության նախարարության 5,32 տրլն իենի ($50,3 մլրդ) հայտը գերազանցում է ծախսերը 1,2 տոկոսով՝ ընթացիկ տարվա համեմատ։ Ընդ որում՝ ծախսերը կարող…
Facebook-ը կկրկնապատկի գովազդի վրա կատարվող ծախսերը
Facebook-ը կավելացնի գովազդի վրա իր գլոբալ ծախսերը, քանի որ ձգտում է վերականգնել օգտատերերի վստահությունը այն բանից հետո, երբ ընկերության հեղինակությունը տուժել էր կոնֆիդենցիալության հետ կապված մի շարք թերությունների պատճառով: Այս մաիսն հաղորդում է The Wall Street Journal-ը: Facebook-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Անտոնիո Լուչիոն նշել է, որ ընկերությունը կկրկնապատկի իր գովազդային ծախսերը, որպեսզի կրեատիվ գործակալությունների ցուցակը…
Ռեալը տրանսֆերային ծախսերի ռեկորդ է սահմանել
Մադրիդի «Ռեալը» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների գնման ծախսերի թիվը հասցրել է 303 միլիոն եվրոյի, դրանով իսկ սահմանելով նոր ռեկորդ։ Նշենք, որ «Ռեալը» ամառային տրանսֆերի ընթացքում ձեռք է բերել Էդեն Ազարին (100 միլիոն եվրո), Լուկա Յովիչին (60 միլիոն եվրո), Էդեր Միլիտանին (50 միլիոն եվրո), Ֆերլան Մենդիին (48 միլիոն եվրո) և Ռոդրիգուին (45 միլիոն եվրո)։ Հավելենք,…
Տնտեսված 404 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե․ Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։















