ծրագրեր
Խորհրդակցություն Արցախում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից…
Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման…
Քննարկել ենք մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը․ Ս․ Պապիկյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում այս մասին գրառում է կատարել։ «Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել…
Խորհրդակցություն՝ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի թեմայով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Նշվում է, որ…
Քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության…
Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի․ ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ…
Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին վճարումները սկսվել են․ Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չկան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սոցիալական ծրագրերը միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները: «Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասել է նախարարը։ Եվ մանրամասնել է, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝…
Վարչապետի խոսքը՝ կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որին կից գրել է․ «Իմ խոսքը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/305904760376884/?__xts__%5B0%5D=68.ARAmLRBj-1SKj9sum0ZtRc5nWRdpIxumllnDMavYCctfL1NZqvvxfe6xAOBbeZYkqr18rpMhK8UQ4Fx9VRl-57MV8pZszIsv_GM_SSMToA633iScJ5sD-RC7gwky_LXh1cp01rdF575x_swtZ3tRI-xStcuGsgl_88l2GcrmdsUwDmhRMV1MiFlqHXmLRLB8UovolgzWiMFvpo8DIC1kSALHxGIK13P5hDxKHv6eMFLK5_MO7n4qnxFbMjsIqH5wVUhkdvQafbJeddeLEXnVnLKzK7Vm8lO-5OYQGKicd47AHiW_fIe1dXaMIaQhqWHOrmHldifj3NxPGJqCVh2nK5JJaBlh2Uou04I&__tn__=-R
Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են ծրագրերի իրականացման հնարավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն այսօր Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։ Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Բարի գալուստ Իտալիա։ Հաճելի է ինչպես ի պաշտոնե, այնպես էլ անձամբ՝ հանդիպել Ձեզ՝ ծանոթ լինելով Ձեր…
Ակունքում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հաշվին այժմ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ քսան օր առաջ եւ ավարտի կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհը 367 գծամետր երկարությամբ…
Զիդանը խոսել է Մարիանո Դիասի հետ կապված մտադրության մասին
«Ռեալ» Մադրիդի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր թիմի հարձակվողի հետ կապված պլաններ չունի և պատրաստ է նրան հրաժեշտ տալ: Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։ Դիասը ակումբում խաղում է 2018 թվականից, մինչ այդ նա «Ռեալի» պահուստային ակումբների անդամ էր: Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ երկու հանդիպումներին նա չի մասնակցել: Զիդանը նշել է, որ ֆուտբոլիստը իր ծրագրերում ընդգրկված…
Ընդլայնվել են առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր
Առողջապահության նախարարության` բնակչի բուժօգնության բարելավմանն ուղղված հերթական առաջարկը հավանության արժանացավ կառավարության կողմից: Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար առողջապահության նախարարությանը հատկացվել է 12 միլիարդ դրամ: Մի շարք ծագրերում նախատեսվող փոփոխություններով` ընդլայնվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, շահառուների խմբերը: Քայլերն ուղղված են մատուցվող ծառայությունների…
50 աշխատատեղ, 340 շահառու․ Եվրամիությունը, ՏԿԶՆ-ն և IDeA-ն ամփոփել են Տավուշում իրականացված ծրագիրը
Երևանում այսօր ամփոփվել է Եվրոպական միության, ՀՀ կառավարության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Դիլիջանի ու հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» երկամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները, որին մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը։ Ծրագիրն…
Սիրիահայերի խնդիրները Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են
ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 22-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու…














