կայուն
Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում. Միրզոյան
Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: «Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող…
Ոսկու գինը մնացել է կայուն
Ոսկու արժեքը հինգշաբթի առավոտյան թույլ փոխվում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները զգուշությամբ են սպասում ԱՄՆ գնաճի վերաբերյալ վիճակագրությանը, որը կարող է ազդել ԴՊՀ-ի քաղաքականության վրա։ Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 2,13 դոլարով կամ 0,13 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 711,55 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,83 տոկոսով՝ մեկ…
Իրավիճակը Արցախում
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում…
Հայտնի է՝ որն է դարձել 2021 թվականի ամենակայուն արժույթը
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարի դիրքերը, ռուսական «Փրայմ» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի փորձագետ Պլեխանովա Կավա Խոջան։ Տնտեսագետի խոսքով՝ շվեյցարական ֆրանկը նախորդ տարի դարձել է արտարժույթի շուկայում ամենակայուն արժույթը։ Ըստ նրա , դա պայմանավորված է Շվեյցարիայի հզոր տնտեսությամբ և վստահելի բանկային համակարգով: 2021 թվականի լավագույն եռյակում են…
Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:…
Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՊՆ խոսնակ
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-նշված է գրառման մեջ: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը…






