կանխարգելիչ միջոցառումներ

  • Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը

    Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը

    Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը։ Այս ընթացքում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններ, իրականացնելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ խախտումների նվազեցման նպատակով։ Կանխարգելիչ գործողությունների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրվել են սիգի ապօրինի որսի և տեղափոխման երկու դեպք։ Դեկտեմբերի 6-ին «Սևան» ազգային պարկի…

  • Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

    Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

    Երևանի կենդանաբանական այգու ու ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների միջև տեղի է ունեցել հերթական առցանց քննարկումը։ Այգու աշխատակիցները ներկայացրել են քննարկման հիմնական թեման՝ «Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները», որին հաջորդել է հարցուպատասխանը։ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը հորդորել է այգու ներկայացուցիչներին և ուսանողներին ավելի հաճախ և ակտիվ իրականացնել նման ձևաչափի…

  • Բակո Սահակյանը ուղերձը է հղել Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին

    Բակո Սահակյանը ուղերձը է հղել Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին

    «Սիրելի՛ հայրենակիցներ, Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին: Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, և որ…

  • Կայարաններում և էլեկտրագնացքներում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում

    Կայարաններում և էլեկտրագնացքներում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երեւան ներպետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղևորների հետ աշխատող ողջ անձնակազմը ապահոված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով: Կայարանների տարածքները պարբերաբար օդափոխվում են և հատուկ միջոցներով ախտահանվում: Իրականացվում է  մակերևույթների համակարգված մաքրում: Ամբողջական նյութը…

  • Իտալիայից  ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

    Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր Facebook-ում գրել է․ «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում,…

  • Միջոցառումներ Զինված ուժերում՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

    Միջոցառումներ Զինված ուժերում՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

    Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական…

  • ԱԻՆ-ը Կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում

    ԱԻՆ-ը Կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում՝ իրականացնելով չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ներկայացնում ենք հունիսի 18-ի միջոցառումներն ըստ տարածքների՝ համաձայն ժամանակացույցի: