կանցլեր
Մեծ Բրիտանիայի 2026 թվականի բյուջեն. Կանցլերը կներկայացնի հիմնական տնտեսական ծրագրերը
Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլերը մարտի 5-ին խորհրդարանին կներկայացնի 2026 թվականի բյուջեն՝ ուրվագծելով հարկային փոփոխությունները, պետական ծախսերը և տնտեսական կանխատեսումները։
Գերմանիայի կանցլերը կայցելի Չինաստան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղևորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման և կարևորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար: Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի և Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի…
Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները․ Պուտինը՝ Շոլցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Շոլցին ասել է, որ պաշտոնական Կիևը ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ուկրաինական կողմը անընդհատ առաջ է քաշում ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։
Կանցլեր Շոլցը Կևում է․ նա հանդիպելու է Զելենսկիի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր այցելել է Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինա-24»-ը։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են անվտանգության հետ կապված հարցեր։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի արտգործնախարարը դրական է գնահատել այն հանգամանքը, որ մինչև Մոսկվա այցելելը, Շոլցը այց է կատարել Կիև։
Գերմանիայի կանցլերը կմեկնի Կիև, հետո Մոսկվա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջիկայում այցելություններ կունենա Ռուսաստան և Ուկրաինա։ Այս մասին նա հայտարարել է ZDF պարբերականին։ Շոլցը պարբերականի հետ զրույցում ասել է, որ պետք է օգտագործել բոլոր ուղիները՝ ռազմական կոնֆլիկտից խուսափելու համար։ Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Շոլցը կիևյան այցը կատարելու է փետրվարի 14-ին, իսկ մեկ օր անց մեկնելու է Մոսկվա։…
Գերմանիան նոր կանցլեր ունի․ Մերկելին հրաժեշտ են տվել ծափահարություններով
Այսօր Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, ընտրվեց երկրի նոր կանցլերը՝ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, ով ֆինանսների նախարարն էր։ Այս մասին տեղեկանում ենք N24 հեռուստաալիքից։ Նշվում է, որ Շոլցը առաջին փուլում ստացել է պատգամավորներից 395-ի կողմ ձայնը։ Հիշեցնենք, որ Շոլցից առաջ կանցլերի պաշտոնը 16 տարի զբաղեցրել է Անգելա Մերկելը։ Խորհրդարանականները նրան հրաժեշտ տվեցին ծափահարություններով։
Փաշինյանը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ կանցլերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին Հայաստանը արժևորում է զարգացող հայ-իսպանական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:…
Բավարիայում տեղադրվել է Մերկելի արձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանը մինչև 2022 թվականը կցուցադրվի Բավարիայի Տեմպել թանգարանի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք Spiegel պարբերականից։ Նշվում է, որ արձանի քանդակագործը Վիլհել Կոխն է, ով արձանը պատրաստել է 3D տպիչի միջոցով։ Արձանն իրենից ներկայացնում է՝ Մերկելը ձիու վրա նստած։ Հետաքրքրական է, որ քանդակագործը թողել է Մերկելին բնորոշ ժեստը՝ ձեռքերը ծալած վիճակում։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ
Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն…
Պուտինը Մերկելի հետ հանդիպմանը՝ բողոքել է Ուկրաինայից
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, երեկ միմյանց հետ հանդիպեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են նաև Ուկրաինայի մասին։ Մասնավորապես, Պուտինը Մերկելին ասել է, որ Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Մինսկի համաձայնագրից։ Նա դժգոհել է նաև Ուկրաինայում գործող լեզվի օրենսդրությունից։ Կանցլերն էլ իր հերթին ափսոսանք է հայտնել, որ…
Ավստրիայի կանցլերը Պուտինին շնորհակալություն է հայտնել Սպուտնիկ V-ի համար
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ։ Նա նշել է, որ անպայամնորեն պետք է հաղթահարեն համավարակը։ «Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ…
Ես Պուտինին քննադատում եմ դեմ առ դեմ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Նա ասել է, որ ինքը քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ թե մեջքի հետևում, այլ դեմ առ դեմ: «Երբ խոսքը վերաբերում է քննադատությանը, ապա ես այդ մասին բարձրաձայնում եմ առանձնազրույցներում»,- ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Մերկելը: Նա նաև հավելել է՝…
Ավելի քան տագնապալի է իրավիճակը ԼՂ-ում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և Լեռնային ղարաբաղում առկա իրավիճակը: Նա նշել է, որ Եվրոպայի արտաքին սահմաններին նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այսօր խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը միանշանակ չեն: «Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային…
Անգելա Մերկելը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտով կպատվաստվի COVID-19-ի դեմ: «Կանցլերն ամենամոտ ապագայում կպատվաստվի և այնուհետև հասարակությանը կտեղեկացնի այդ մասին»,- ասել է նա: Նշենք, որ Մերկելը չեղյալ է հայտարարել կիրակի նշանակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նշանակումը, որը նրան պետք է ներարկեին Բեռլին-Տեմպելհոֆ նախկին օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում: Պարբերականի…














